ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Չինաստանում հորդառատ անձրեւներից 5 մարդ է զոհվել, եւս 4-ն անհետ կորել են

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

News.am-ը գրում է.

Չինաստանի Գույչժոու նահանգում հորդառատ անձրեւներից պատճառով սողանքներ եւ հեղեղումներ են տեղի ունեցել։ «Սինհուա» գործակալության տեղեկություններով՝ զոհվել է առնվազն 5 մարդ, եւս 4-ն անհետ կորել են։

Ձինպին գավառում մեկ օրում ավելի քան 200 մմ տեղում է թափվել։ Որոշ շրջաններում կաթվածահար է եղել երթեւեկությունը, կան էլեկտրաէներգիայի մատակարարման խափանումներ։ Ավերվել է մի քանի բնակելի տուն։

Փրկարարներն աշխատում են առավել տուժած շրջաններում։ Իշխանությունները պարզում են վնասի չափը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular