ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իրանի ԿԱՍԲ նախարարը ՄՍԾ պետ Էդուարդ Պետրոսյանի ուղեկցությամբ այցելել է Ծառայության Շենգավիթի տարածքային կենտրոն

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի հրավերով՝ Հայաստան է ժամանել Իրանի Իսլամական Հանրապետության կոոպերացիայի, աշխատանքի և սոցիալական բարեկեցության նախարար Սեյեդ Սոուլաթ Մորթազավիի գլխավորած պատվիրակությունը։ Այս մասին հայտնում են Միասնական սոցիալական ծառայությունից։
 
«Հայկական կողմն այսօր ընդունել է իրանական պատվիրակությանը, համատեղ քննարկել աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցության հնարավորությունները։
 
Նախարարները բարձր են գնահատել Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև բարեկամական հարաբերությունների դերը և վստահություն հայտնել, որ նախարարությունների միջև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում կշարունակեն համատեղ աշխատանքներ իրականացնել՝ ելնելով երկու երկրների և ժողովուրդների լավագույն շահերից։
 
 ԱՍՀ նախարարությունում կայացած հանդիպումից հետո Միասնական սոցիալական ծառայության պետ Էդուարդ Պետրոսյանը Իրանի Իսլամական Հանրապետության պատվիրակության ներկայացուցիչներին ուղեկցել է Ծառայության Շենգավիթի տարածքային կենտրոն։
 
Հյուրերին ներկայացվել է տարածքային կենտրոնի կողմից իրականացվող աշխատանքներն ու մատուցվող ծառայությունները․ քննարկվել է զբաղվածության ծրագրերի, կենսաթոշակային ապահովության, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների իրացման վերաբեյալ մի շարք հարցեր։
 
Իրանական կողմը հայ գործընկերներին ներկայացրել է նաև իրենց երկրի սոցիալական պաշտպանության ոլորտի առաջնահերթություները, իրականացվող ծրագրերը։
 
Առանձնազրույցի ընթացքում քննարկվել է նաև համատեղ փոխըմբռնման հուշագիր ստորագրելու հնարավորությունը, որտեղ կդիտարկվի երկկողմ փոխշահավետ ծրագրերի իրականացումը»,- ասված է հաղորդագրության մեջ։
    
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular