ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սերգեյ Լավրովը ժամանել է Բաքու

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ժամանել է Բաքու։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Նշենք, որ Լավրովի Բաքու այցելության կապակցությամբ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, ըստ որի՝ «Ադրբեջանը Ռուսաստանի կարևոր գործընկերն ու դաշնակիցն է Հարավային Կովկասում և Կասպից ծովում»։

«Մեր երկրների հարաբերությունները դինամիկ կերպով զարգանում են բարեկամության և բարիդրացիության վաղեմի ավանդույթների ոգով», - ասել է ՌԴ ԱԳՆ-ն։

Առօրյա համատեղ աշխատանքը կառուցված է հավասարության, փոխադարձ հարգանքի և միմյանց շահերը հաշվի առնելու սկզբունքների վրա, հավելել են գերատեսչությունում։

Ռուսաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը նպաստելը՝ եռակողմ պայմանավորվածություններին համապատասխան, նշել են նախարարությունում։

«Դրանց իրականացումը համարում ենք առանցքային պայման Հարավային Կովկասում խաղաղության և կայունության ապահովման, Բաքվի և Երևանի միջև վստահության և լիարժեք համագործակցության վերականգնման համար», - ասվում է գերատեսչությունում։

Ռուսական ջանքերի ամենակարևոր ուղղությունը տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումն է, հայտարարել են Մոսկվայում։

«Մենք հանդես ենք գալիս ադրբեջանա-հայկական պետական ​​սահմանի սահմանազատման հարցերով երկկողմ հանձնաժողովի աշխատանքի շարունակման օգտին»,- հավելել են նախարարությունից։

Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստումը կոչված է ամրապնդելու հարաբերությունների հիմնարար սկզբունքները, հիմքեր դնելու երկարաժամկետ հեռանկարում փոխշահավետ համագործակցության համար։

Ռուսաստանը ամեն կերպ կաջակցի այս դժվարին, բայց չափազանց կարևոր գործընթացին՝ ի շահ Հարավային Կովկասում խաղաղության և անվտանգության ամրապնդման, ընդգծել է ՌԴ ԱԳՆ-ն։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Լավրովը Բաքվում պետք է բանակցություններ կվարի նախագահ Իլհամ Ալիևի և արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular