ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱՄՆ-ն պետք է համոզի Ուկրաինայի իշխանություններին նստել բանակցությունների սեղանի շուրջ՝ միջուկային պատերազմի աճող ռիսկի պատճառով․ NI

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ԱՄՆ-ն պետք է համոզի Ուկրաինայի իշխանություններին նստել բանակցությունների սեղանի շուրջ՝ միջուկային պատերազմի աճող ռիսկի պատճառով։ Այս մասին գրում է The National Interest-ի սյունակագիր Մեթյու Բանը։

Նրա կարծիքով՝ միջուկային սպառնալիքը կմեծանա, քանի որ Ուկրաինայում հակամարտությունը շարունակվում է։ Որքան երկար շարունակվի հակամարտությունը, այնքան շատ մարդիկ կմահանան։

«Եկել է Ուկրաինայի հետ աշխատելու ժամանակը, որպեսզի սկսենք ուսումնասիրել բանակցությունների միջոցով հակամարտությունը դադարեցնելու հնարավորությունը», - բացատրել է Բանը:

Ավելի վաղ Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան երկրի խորհրդարանում տեղի ունեցած բանավեճի ժամանակ հայտարարել էր, որ Հիրոսիմայում G7-ի առաջիկա գագաթնաժողովի մասնակիցները պետք է հանդես գան ընդդեմ Ռուսաստանի կողմից միջուկային զենքի կիրառման սպառնալիքներին և հնարավորությանը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular