ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հուսով եմ՝ 2023 թվականը բեկումնային կլինի Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների հաստատման առումով․ Ալիևը՝ Լավրովին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ խոսել է ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորման գործում Ռուսաստանի Դաշնության հատուկ դերի մասին։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Կարծում եմ, որ Ռուսաստանը՝ որպես մեր բարեկամ, դաշնակից և հարևան, առանձնահատուկ դեր ունի Ադրբեջանի և Հայաստանի միջև միջպետական հարաբերությունների կարգավորմանն աջակցելու գործում», - ասել է Ալիևը՝ շնորհակալություն հայտնելով Ռուսաստանի կառավարությանն ու Լավրովին այս գործընթացում ակտիվ մասնակցության համար։

Ալիևը նաև հույս է հայտնել, որ 2023 թվականը բեկումնային կլինի Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների հաստատման առումով։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՌԴ արտգործնախարարն աշխատանքային այցով Ադրբեջան է ժամանել փետրվարի 27-ի երեկոյան։ 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular