ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսաստանի ու Ադրբեջանի միջև համագործակցությունը բոլոր ուղղություններով արդյունավետորեն զարգանում է․ Լավրով

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Երկուշաբթի օրը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը նրան է փոխանցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ողջույններն ու բարեկամական մաղթանքները։ Այս մասին հաղորդվում է ՏԱՍՍ-ը։

«Առաջին հերթին ես փոխանցում եմ նախագահ Պուտինի ամենաջերմ ողջույններն ու բարեկամական մաղթանքները, նա անձամբ մեծ ուշադրություն է դարձնում մեր դաշնակցային համագործակցության զարգացմանը»,- ասել է Լավրովը։

Նախարարը ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ իր այցը Ադրբեջանի մայրաքաղաք համընկնում է անցյալ տարվա փետրվարի 22-ին Մոսկվայում ստորագրված դաշնակցային համագործակցության մասին երկկողմ հռչակագրի առաջին տարեդարձի հետ։ Նրա խոսքով, երկու երկրների միջև գործնական համագործակցությունը բոլոր ուղղություններով արդյունավետորեն զարգանում է՝ բոլոր քաղաքական մակարդակներում կանոնավոր շփումների շնորհիվ։

«Ինչպես քննարկել եք նախագահ Պուտինի հետ, մշակվում են մի քանի մեգանախագծեր, որոնք կունենան ոչ միայն երկկողմանի, այլև տարածաշրջանային և նույնիսկ ինչ-որ տեղ գլոբալ բնույթ։ Մեր գործընկերներից շատերը հետաքրքրություն են ցուցաբերում այս նախագծերի նկատմամբ։ Սա նաև ցուցիչ է, թե որքան հեռանկարային է համագործակցությունն այս տարածաշրջանում՝ Ռուսաստանի և Ադրբեջանի առաջատար մասնակցությամբ։»,- հավելել է ՌԴ ԱԳ նախարարը։

Նա նաև մատնանշել է կողմերի շահագրգռվածությունը հումանիտար համագործակցության զարգացման հարցում, ինչի մասին են վկայում նաև երկու երկրների քաղաքացիների փոխադարձ այցելությունների բարձր ցուցանիշները։ 

«Ես նունյնպես կխնդրեի Ձեզ ողջույններ ու բարեմաղթանքներ փոխանցել Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինին, ինչպես նաև երախտագիտություն հայտնել Հեյդար Ալիևիչ Ալիևի հիշատակի նկատմամբ բարի վերաբերմունքի համար: Մենք իսկապես գնահատում ենք դա», - իր հերթին պատասխանել է Ադրբեջանի ղեկավարը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular