ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քաղաքագետը գնահատել է Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման հնարավորությունը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Iz.ru–ն գրում է, որ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հայտարարությունը Անկարայի հետ հարաբերությունների լիարժեք կարգավորման Երևանի պատրաստակամության մասին «դրական երանգ է հաղորդում» Հարավային Կովկասի չլուծված խնդիրների կարգավորմանը։ Այդ մասին «Իզվեստիային» ասել է թուրք քաղաքագետ, քաղաքական գիտությունների թեկնածու Քերիմ Հասը։

Նրա կարծիքով, Թուրքիան, ամենայն հավանականությամբ, դրական կգնահատի Միրզոյանի հայտարարությունը, բայց ամենակարևորն այն է, թե ինչ քայլեր կձեռնարկի։

«Ինչպես ես հասկանում եմ, ղարաբաղյան երկրորդ պատերազմի ավարտից հետո Թուրքիայի ղեկավարությունը Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների հաստատման ողջ գործընթացը կապում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման, համենայն դեպս խաղաղության պայմանագրի ստորագրման գործընթացի հետ։  Հավանաբար, հիմա էլ Թուրքիայի ղեկավարությունը հավատարիմ կմնա այդ դիրքորոշմանը»,- կարծիք է հայտնել Հասը։

Քաղաքագետը նշել է, որ Թուրքիայի երկրաշարժի հետ կապված Հայաստանի օգնությունը նույնպես կարող է դրականորեն ազդել երկու երկրների հարաբերությունների վրա։ «Հիմա մենք տեսնում ենք, թե ինչպես 35 տարի անց բացվեց Հայաստանի և Թուրքիայի միջև ցամաքային սահմանը, որպեսզի Հայաստանը  օգնություն ուղարկի երկրաշարժից տուժած Ադիյաման քաղաքին։ <…> Չեմ ուզում շատ լավատես լինել: Բայց ամեն դեպքում, Հայաստանի հայտարարությունը և թուրքական կողմին օգնությունը և գոնե ժամանակավորապես ցամաքային սահմանի բացումը դրական երանգ է հաղորդում Հարավային Կովկասում չլուծված խնդիրների կարգավորմանը»,- եզրափակել է Խասը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular