ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանում ռուս զբոսաշրջիկը պարզել է, թե ովքեր են արաները ու զարմացել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Tourprom.ru-ն գրում է, որ ռուս ճանապարհորդն այցելել է արևոտ ու հյուրընկալ Հայաստան և լսել, թե ինչպես են տեղացիները «արա» բառով դիմում զբոսաշրջիկներին։ Երբ իմացել է, թե դա ինչ է նշանակում, շատ է զարմացել։

Ինչպես հայրենակիցն է պարզաբանել է իր Yandex.Zen ալիքում, եթե մարդ հայի տուն գնա, ապա նրան անխուսափելիորեն կսպասի ջերմ ընդունելություն, ինչպես նաև գցված սեղան և տնական գինի։ Սակայն եթե տանտերերը հատկապես հավանում է հյուրին, ապա նրան դիմում է «արա» բառով։ Սա, ըստ բլոգերի, հարգանքի բարձրակետ է և մարդու նկատմամբ ծայրահեղ տրամադրվածության ցուցանիշ։ Ներկայումս հայերենում «արա», «արաներ» բառերը իմաստով նման են «բարեկամ» կամ «եղբայր» բառերին։ Որոշ փորձագետներ պնդում են, որ հաղորդակցության մեջ այդ բառը օգտագործվում է որպես ծանոթ լինելու նշան:

Փաստացի, այդ բառի ծագման մի քանի վարկած կա։ Նրանցից մեկն ասում է, որ հին ժամանակներում Հայաստանը կառավարել է Արա Գեղեցիկը։ «Նա Իմաստուն էր ինչպես Սողոմոնը, բայց ֆիզիկապես ավելի գեղեցիկ էր, դրա համար էլ նրան «գեղեցիկ» էին ասում։ Այսպիսով, առաջին վարկածն այն է, որ պատվավոր հյուրին դիմում են հին լեգենդար թագավորի անունով», - կիսվել է նյութի հեղինակը: Ըստ ավանդության Շամիրամը, ում անունով կոչվել են Բաբելոնի հայտնի կախովի այգիները, որոնք այժմ կորցված են, լսել է հայոց թագավորի գեղեցկության մասին, նրան նամակ է ուղարկե՝ խնդրելով, որ նա դառնա իր ամուսինը։ Սակայն վերադարձած դեսպանները մերժումն են փոխանցել թագուհուն։ Շամիրամը չի ներել վիրավորանքն ու նվաստացումը, բանակ է հավաքել և հարձակվել Հայաստանի վրա։ Մարտերում Արա Գեղեցիկը մահացու վիրավորվել է։

Եթե ​​հիշենք հայերենի տեղանունները, ապա դրանցից մի քանիսի մեջ հանդիպում է «արա» եռատառ տառակապակցությունը։ Օրինակ հայերի գլխավոր լեռը՝ Արարատը, որը տարածքային առումով գտնվում է Թուրքիայում, կամ Հայաստանի ամենաբարձր լեռը՝ Արագածը, ինչպես տեսնում եք, այդ տեղանունները պարունակում են նաև «արա» տառակապակցությունը։

«Այսպիսով, եթե հիմա լսում եք «Շուկայում առևտուր է անում միայն արաները» կիսահեգնական արտահայտությունը, իմացեք, որ հարգված մարդիկ են առևտուր անում շուկայում…»,- բացատրել է ռուս ճանապարհորդը:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular