ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Շեղել հանրությանը կարկանդակով նկարներով. Նոր դավադրություն Փաշինյանի կողմից

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Պերաշկի-կուկուռուզով» ցածրաճաշակ և հակաէսթեթիկ լուսանկարներից մեկ օր անց, թերևս պարզվում է, թե որն է Նիկոլ Փաշինյանի և նրա տիկնոջ նման վարմունքի պատճառը։ Ինչպես և կանխատեսելի էր Փաշինյանը փորձում է հերթական անգամ շեղել հանրության ուշադրությունը՝ Հայաստանի դեմ ծրագրվող հերթական դավադրությունից։ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, թե բանակցությունների շրջանակում Ադրբեջանը Հայաստանի հետ առցանց դիվանագիտության է անցել։ «Մենք միմյանց փոխանցում ենք մեր պայմանները, բայց որքանով դա արդյունավետ կլինի, ցույց կտա ժամանակը», -ասել է նախարարը՝ հերթական անգամ Հայաստանին մեղադրելով՝ իբր Երևանն անհիմն կերպով խուսափում է կառուցողական բանակցություններից, ինչը լուրջ հարված է։
Հայաստանի ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ Արմեն Աշոտյանը մանրամասնել է, թե ինչ է նշանակում այսպես կոչված օնլայն դիվանագիտական տիրույթը։ Ըստ Աշոտյանի՝ քիչ թե շատ աշխատանքային փորձ ունեցող մարդիկ լավ գիտեն, որ օնլայն ձևաչափով փաստաթղթերի վրա կարելի է աշխատել միայն այն դեպքում, երբ համաձայնեցված են այդ փաստաթղթերի հիմնական սկզբունքները, նշաձողերը և նպատակները։ «Եթե հայ-ադրբեջանական բանակցային գործընթացը թևակոխում է օնլայն տիրույթ ո՞ր սկզբունքների շուրջ են համաձայնվել կողմերը,»- հիշեցրել է Արմեն Աշոտյանը՝ հիշատակելով օրեր առաջ իր ներկայացրած մի փաստաթուղթ, որի հրապարակումը սկանդալային էր և իշխանությունները շտապել էին անմիջապես հերքել այդ փաստաթղթի գոյությունը։ 

Թերևս հարկ է նշել, որ Ադրբեջանը բավականին լուրջ առաջընթաց է գրանցել իր պահանջների իրականացման հարցում և այժմ էլ նորանոր պահանջներ է առաջ քաշում Հայաստանին։ Ի դեպ ադրբեջանական «Թուրան» գործակալությունն էլ հայտնում է, թե Ադրբեջանը միջպետական արբիտրաժային վարույթ է նախաձեռնում Հայաստանի դեմ՝ Երևանից ֆինանսական փոխհատուցում պահանջելով իր տարածքում գտնվող էներգետիկ օբյեկտները 1991-2020 թվականներին անօրինականորեն շահագործելու համար։ Պաշտոնական Բաքուն պնդում է, որ Հայաստանը շահագործել է Սարսանգի ջրամբարի վրա գտնվող Թարթառի ՀԷԿ-ը, գրավյալ տարածքներում 37 փոքր հիդրոէլեկտրակայաններ է կառուցել, որոնցում արտադրված էլեկտրաէներգիան արտահանվել է Հայաստան։ Նաև Հայաստանին մեղադրում են Չարդախլը ածխահանքի անօրինական շահագործման մեջ։ ՄԱԿ-ի արդարադատության դատարանում կրած բավականին լուրջ հարվածից հետո Ադրբեջանն այժմ փորձում է լիակատար դիվանագիտական և իրավական հակահարձակման անցնել բոլոր ուղղություններով, իսկ Հայաստանի իշխանություններն էլ, մեղմ ասած, աջակցում են թշնամուն այս հարցում։

Աստղիկ Կիրակոսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular