ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայկական ընդդիմությունը մերժել է Կրեմլին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Վերջին օրերին բազմաթիվ ռուսական էմիսարներ են գալիս Հայաստան, այդ թվում հատուկ ծառայութուններից, Կրեմլի տարբեր աշտարակներից, հանդիպում ընդդիմության ներկայացուցիչներին, նույնիսկ նախկին նախագահներին և հորդորում վերսկսել ընդդիմադիր շարժումը։

Ռուսական բոլոր կարգի էմիսարներն ընդդիմությանը խոստանում են աջակցել Նիկոլ Փաշինյանի դեմ ընդդիմադիր ավելի լայն շարժում իրականացնելու համար։ Մեր տեղեկություններով՝ ամենաբարձր դեմքերի մակարդակով ռուսներին մերժել են և հստակ ասել, որ ռուսական կողմը դարձել է բավական անհեռանկարային ու անվստահելի գործընկեր, որին հավատալու հիմքեր առայժմ չեն տեսնում։

Մասնավորապես նշել են, թե Ռուսաստանը հայաստանյան ընդդիմությանը փորձում է օգտագործել որպես միայն Նիկոլ Փաշինյանին վախեցնելու, խելքի բերելու գործիք՝ սեփական շահերն առաջ մղելու համար։

Ի դեպ, ընդդիմությունից նշել են, որ չեն ցանկանում նման դեր խաղալ և կակտիվանան, երբ զգան, որ իսկապես Հայաստանում բարենպաստ պայմաններ կան փաշինյանական վարչախմբին տապալելու համար։ Նաև կան հնարավորություններ ներքին քաղաքական շահերը արտաքին խաղացողների հետ համադրելու, այդ իրավիճակում Հայաստանի համար լուրջ ձեռքբերումներ ունենալուլու։

Ռուսաստանի ներկայացուցիչներին առաջարկել են կողմնորոշվել, ապացուցել, որ իսկապես Նիկոլ Փաշինյանի դեմ են, այլ ոչ թե փորձում են Նիկոլից առավելագույնը քամել՝ իրենց սեփական շահերի համար, որոնք շատ դեպքերում համընկնում են Թուրքիայի և Ադրբեջանի շահերի հետ և դեմ են Հայաստանի Հանրապետությանը։

Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ ընդդիմադիր առաջնորդները նշել են, որ գործող ընդդիմությանը քանիցս օգտագործել են որպես մահակ Նիկոլ Փաշինյանի դեմ, բայց ոչ երբեք նրան տապալելու, այլ ընդամենը թուլացնելու, ձեռնասուն դարձնելու նպատակով։

Ըստ էության ռուսական կողմը այժմ Հայաստանում գտնվում է փակուղում և չունի համապատասխան ռեսուրսներ ունեցող մարդիկ, որոնց կարողանա միավորել և Փաշինյանի դեմ լայն ընդդիմադիր շարժում սկսել, ուստի և ակտիվ փնտրտուք է գնում, թե ում վրա կարող է ռուսական կողմը խաղադրույք անել՝ նրանով հետագայում Փաշինյանին փոխարինելու համար։

Արմինե Մուսայելյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular