ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եթե Արդբեջանը պարզապես երջանիկ չէ, ապա Արցախում ու Հայաստանում, մեղմ ասած, տխուր են

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գնահատմամբ Լաչինի միջանցքի փակումն ավելի մեծ վնաս պատճառեց Ադրբեջանին, քան Հայաստանին ու Արցախին՝ քաղաքական առումով:

«Այո՛, մենք տուժեցինք, այո՛, մենք ծանր ենք տանում, այո՛, մենք խնդիրներ ունենք, բայց քաղաքական առումով Ադրբեջանը հայտնվել է փակուղու մեջ», - ասաց ԱԺ նախագահը:

Ըստ նրա՝ Հայաստանը միջազգային բոլոր ատյաններում օգտագործել է Արդարադատության միջազգային դատարանի որոշումը, որով դատարանն Ադրբեջանին պարտավորեցրել է ապահովել մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով։

«Չեմ կարծում, որ դրանից Ադրբեջանը երջանիկ է լինելու: Առնվազն խոստանում եմ, որ իրենք դրանից երջանիկ չեն լինելու»: Սիմոնյանի խոսքով՝ միջազգային առումով Հայաստանը բավականին մեծ հաջողություններ է գրանցում:

Այսինքն, Ադրբեջանն ավելի շատ է տուժել, քանի որ երջանիկ չի՞ լինելու։ Իսկ Ալեն Սիմոնյանը ոչ երջանիկ ադրբեջանցի տեսե՞լ է գոնե բնապահպաններից կամ Ալիևների ընտանիքից։

Հաագայի դատարանի որոշմամբ Ադրբեջանին ոչ թե պարտավորեցրել են ապահովել մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով, այլ՝ չխոչընդոտել։ Իսկ մինչ այդ Ալիևը խոչընդոտո՞ւմ էր, գոնե նման մի փաստ Հայաստանը Հաագայի դատարանին ներկայացրե՞լ է, թե՞ դրանք մերժվել են ապացույցների բացակայության հիմքով։

Ալիևի հետ հանդիպման ժամանակ վարչապետ Փաշինյանը այդ փաստերին անդրադարձել է։ Ընդ որում, այդ նույն Հաագայի դատարանում նույնիսկ այդ չխոչընդոտելու մասով որոշումը կատարելու ժամկետ նշված չէ։

Այդ ոչ երջանիկ ադրբեջանիցները, և, հատկապես, երկրի քաղաքական վերնախավը շարունակում են ընդդեմ Հայաստանի և Արցախի գործողությունները։ Այսօր Բայրամովն ու Չավուշօղլուն փակ հանդիպում են ունեցել, իսկ Հայաստանում 4 օր է՝ չեն կարողանում պարզել, թե Արցախի անունից ո՞վ է բանակցել Ադրբեջանի հետ։

 Եվ, վերջապես, պարո՛ն Սիմոնյան, եթե Արդբեջանը պարզապես երջանիկ չէ, ապա Արցախում ու Հայաստանում, մեղմ ասած, տխուր են։

Աննա Ավետիսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular