ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչները ռուսական կողմի միջնորդությամբ այսօր հանդիպել են

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Արցախում տեղակայված ռուս խաղաղապահների շտաբում այսօր հանդիպել են Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչները։ «Արցախպրես» լրատվական գործակալությանը Արցախում տեղակայված ռուս խաղաղապահ զորակազմի հրամանատարությունից հայտնել են, որ քննարկվել են էլեկտրամատակարարման և գազի անխափան մատակարարման հարցերը։

«Բացի այդ, հանդիպման շրջանակներում քննարկվել է Դրմբոնի և Կաշենի հանքավայրերում ադրբեջանական կողմի ներկայացուցիչների կողմից շրջակա միջավայրի մոնիտորինգի հնարավորությունը»,- փոխանցում է Արցախպրեսը։

Ադրբեջանից էլ հայտնում են, Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Ռամին Մամեդովը նշանակվել է Ադրբեջանի «Ղարաբաղի շրջանում» բնակվող հայ բնակիչների հետ կապերի պատասխանատու։ Ինչպես փոխանցում է ԱՊԱ-ն, այդ նպատակով 2023 թվականի մարտի 1-ին Ռամին Մամեդովը Խոջալու քաղաքում՝ Ադրբեջանի տարածքում ժամանակավորապես տեղակայված Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի շտաբում, հանդիպել է Ադրբեջանում բնակվող հայ բնակիչների ներկայացուցիչների հետ։ 

Հանդիպմանը մասնակցել է բնական պաշարների շահագործման խմբի ղեկավար Մասիմ Մամեդովը։ Խմբում ընդգրկված են Էկոլոգիայի և բնական պաշարների նախարարության, Էկոնոմիկայի նախարարության գույքային հարցերի պետական ​​ծառայության և «ԱզերԳոլդ» ՓԲԸ-ի փորձագետները:

Հանդիպման ընթացքում նախնական քննարկումներ են ծավալվել Ղարաբաղի մարզի հայ բնակիչների՝ Ադրբեջանի Հանրապետությանը վերաինտեգրման վերաբերյալ՝ Ադրբեջանի Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան։

 Իսկ ո՞վ է արցախահայության ներկայացուցիչը որևէ  մեկը չգիտի։ Մի քանի օր է, ինչ բոլորը հետաքրքրված են, թե ով է բանակցում Արցախի անունից։  Աշխարհում կա ֆիլիմերի 7 թափառող սյուժե, որոնցից մեկն հենց այն է, որ հերոսը գործում է թաքնված և միայն ֆիլիմի վերջում հայտվում է։ Ըստ սյուժեի՝ դա սովորաբար լինում է բացասական կերպարը, որը վերջում բնականաբար, պատժվում է։ Կարևոր է նաև այն, որ այդ բացասկան կերպարը՝ պայմանական Ռուդոլֆը, կամ ինքն է ոչնչացնում իր թիմակիցներին կամ նրան պատժելու համար բարի հերոսները նախ ոչնչացնում են թիմակիցներին, հետո նոր հաջողվում է իրեն գտնել։

Արցախում ևս այդ Ռուդոլֆին են փնտրում։ Եթե իմանայինք թե ո՞վ է Ռուդոլֆը հնարավոր կլիներ պարզել Արցախպրեսսի և Ադրբեջանի հայտարարւթյունների անհամատեղելիությունը։ Արցախպրեսս-ն ասում է՝ քննարկել են գազի, լույսի անջատումների հետ կապված հարցեր, իսկ մյուս կողմն ասում է նախնական քննարկումներ են ծավալվել Ղարաբաղի մարզի հայ բնակիչների՝ Ադրբեջանի Հանրապետությանը վերաինտեգրման վերաբերյալ՝ Ադրբեջանի Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան։ Իսկ գուցե Ռուդոլֆի արցախյան թիմի ներկայացուցիչները պատասխան են։ Նրանք լռում են, իսկ մամուլի հետ շփումը՝ բացառում։

Հնարավոր է, որ Ռուդոլֆը բանակցում է այն, ինչ ուզում է կամ ինչ պետք է, բայց ֆիլմի սյուժեն լավ ավարտ չի հուշում։

Աննա Ավետիսյան

 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular