ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տոյվո Կլաարը Ադրբեջանի և Արցախի ներկայացուցիչների միջև տեղի ունեցած հանդիպումը «հուսադրող» է անվանել

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը Իվանյանում (Խոջալու) Ադրբեջանի  և Արցախի ներկայացուցիչների միջև տեղի ունեցած հանդիպումը հուսադրող է անվանել։
 
«Այսօր Խոջալուից հուսադրող նորություններ են ստացվել Բաքվի ներկայացուցիչների և Ղարաբաղի հայերի շփումների վերաբերյալ։ Լավ է, որ քննարկումները, կարծես, կենտրոնացել են ինչպես հրատապ խնդիրների, այնպես էլ ավելի լայն հարցերի վրա»,- գրել է նա: 

Ավելի վաղ Արցախում տեղակայված խաղաղապահ զորակազմի հրամանատարությունից հայտնել էին, որ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ներկայացուցիչները ռուսական կողմի միջնորդությամբ այսօր հանդիպել են։

Կողմերը քննարկել են Լաչինի միջանցքով մեքենաների անխոչընդոտ անցումը վերականգնելու և միջանցքի նպատակային օգտագործման փաստը հաստատելու հարցը, էլեկտրամատակարարման և գազի անխափան մատակարարման հարցերը։

Քննարկվել է նաեւ Դրմբոնի և Կաշենի հանքավայրերում ադրբեջանական կողմի ներկայացուցիչների կողմից շրջակա միջավայրի մոնիտորինգի հնարավորությունը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular