Արմեն Աշոտյանի ունեցվածքը
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾՀայՄեդիա.am-ը ներկայացնում է կրթության և գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանի ունեցվածքի հայտարարագիրը:
Պաշտոնը դադարեցնելու հայտարարագրում Աշոտյանը ներկայացրել է 2 բնակարան և 1 ոչ բնակելի տարածք:
Դրամական միջոցները կազմել են 21 մլն 200 000 դրամ:
Եկամուտները՝ 50 000 եվրո՝ ստացված փոխառություններ և 11 մլն 157 078 դրամ, որից՝
- 10 մլն դրամը ստացված փոխառություններ,
- 1 մլն 157 078 դրամը՝ աշխատանքի վարձատրություն:
Նախավերջին հայտարարագրում Աշոտյանը գրանցել է 21 մլն դրամ: Եկամուտները կազմել են 19 մլն 320 473 դրամ, որը գոյացել է աշխատանքի վարձատրությունից և ստացված փոխառություններից:
Մինչ այդ նախկին նախարարը հայտարարագրել էր 18 մլն 200 000 դրամ դրամական միջոց և 16 մլն 534 094 դրամ եկամուտ: