ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանում ռուսական ռազմաբազայի ստորաբաժանումներն ուսումնական վարժանքներ են անցկացրել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայաստանում Հարավային ռազմական օկրուգի (ՀՌՕ) ռազմաբազայի հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայողները հակաահաբեկչական համալիր վարժանքի շրջանակում հետ են մղել պայմանական հակառակորդի հարձակումը։ Այս մասին հայտնում են ՌԴ ՊՆ-ից։

Վարժանքի պլանի համաձայն՝ հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խումբը փորձել է գրոհել կազմավորման անցակետը։ Հարավային ռազմական օկրուգի զինծառայողները ստանդարտ զինատեսակների կիրառմամբ վնասազերծել են «հակառակորդի» ուժերը, հատուկ տեխնիկայի և սարքավորումների օգնությամբ պայթուցիկ նյութերն են որոնել:

Զինծառայողները հանձնել են հատուկ պատրաստության նորմատիվները, մշակել են ձեռնամարտի տեխնիկա, մեքենաներ վարել, գործողություններ՝ «թշնամու» կողմից թունավոր նյութեր օգտագործելու դեպքում։

Մարտական ​​իրավիճակ ստեղծելու համար օգտագործվել են իմիտացիոն միջոցներ, ծուխ և ուսումնական զինամթերք։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular