ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մարտական դիրքերի ավագները Պապիկյանին զեկուցել են, որ դիրքերն ապահովված են զինամթերքով, սննդով, վառելանյութով

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մարտի 1-ին N զորամաս այցի ընթացքում պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է մարտական հերթապահություն իրականացնող ստորաբաժանումների, դասակների, ջոկերի հրամանատարների, դիրքերի ավագների հետ: Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից:

Առաջնագծի պահպանության անմիջական պատասխանատուները զեկուցել են մարտական դիրքերի վերազինումների, ինժեներական հագեցվածության, թիկունքային ապահովման աշխատանքների վերաբերյալ:

Պաշտպանության նախարարը վստահեցրել է, որ գերատեսչությունը ներդնելու է բոլոր ջանքերը հայրենիքի պաշտպանության, ամրաշինական կառույցների արդիականացման ուղղությամբ:

Մարտական դիրքերի ավագները նախարար Պապիկյանին զեկուցել են, որ դիրքերն ապահովված են զինամթերքով, սննդով, վառելանյութով:

Պաշտպանության նախարարը հանձնարարել է խստագույնս հետևել անվտանգության կանոնների պահպանմանը, զենք-զինամթերքի հետ առնչվելիս, ինչպես նաև հետևել հրդեհային անվտանգության պահանջներին:

Պաշտպանության նախարարը հանձնարարել է խստորեն հետևել կարգապահությանը, նշելով, որ առաջիկայում կներդրվեն նոր մեխանիզմներ զորքերում արատավոր երևույթները բացառելու համար:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular