ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Անտառներն էլ պարեկներ կունենան. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է. «Ինչպես երևում է, Հայաստանում պարեկային ծառայության ստեղծումը «վարակիչ» ու ոգևորիչ է եղել այլ գերատեսչությունների համար: «Փաստ» թերթի տեղեկություններով, առաջիկայում պարեկային ծառայություն է գործելու նաև անտառներում:

Մեր աղբյուրի փոխանցմամբ, օրերս հերթական խորհրդակցությունն է անցկացվել շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանի մոտ, որի ժամանակ մանրամասն քննարկվել են գերատեսչության կառուցվածքում նշյալ ծառայության ձևավորման և ֆունկցիոնալության հետ կապված հարցեր:

Ըստ մեր տեղեկությունների, ՇՄՆ պարեկները ծառայություն են իրականացնելու անտառներում՝ առավել խիստ հսկողություն իրականացնելու ապօրինի ծառահատումների և բնության հանդեպ այլ իրավախախտումների առումով»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular