ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կոռուպցիան պոզով-պոչով չի լինում. Փաշինյանը միտումնավոր չի նկատում իր նախարարների չարաշահումները

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը երեկ Ազգային ժողովում հայտարարել է, թե բացառված է, որ լինի կոռուպցիոն որևէ դեպք և այն պատշաճ կերպով քննության չառնվի։

Բառերի կույտ շարելով, թե կոռուպցիան առաջին հերթին կապվում է պետական կառավարման համակարգի հետ, Փաշինյանը պնդել է, թե Հայաստանում համակարգային կոռուպցիան արմատախիլ է արվել իրենց իշխանության օրոք։ Ավելին, առնվազն ծիծաղելի է, որ Փաշինյանը այս հայտարարությունն անում է ընդամենը մեկ օր անց այն բանից հետո, երբ պարզվեց, որ իր պաշտպանության նախարարը արտոնյալ պայմաններով հսկայական բնակարան է գնել Արշակունյաց պողոտայում։

«Հետքը» պարզել էր, որ Սուրեն Պապիկյանը կնոջ՝ Արմինե Մուրադյանի հետ, բնակարանը գնել է «Բյուրեղ» բնակելի համալիրում։ 165 քմ տարածքով նորակառույց շենքում գտնվող բնակարանի գործարքի գինը կազմել է 69 միլիոն դրամ։ Պաշտպանության նախարարը 1 քմ-ի դիմաց անցած տարվա ամռանը վճարել է 1019 դոլար, մինչդեռ նույնիսկ 2020 թվականին, երբ բնակարանների գները Երևանում անհամեմատ ցածր էին, այդ համալիրում 1 քմ մակերեսով գույքն արժեր 1200 դոլարից ոչ պակաս, իսկ այսօր այդ բնակելի համալիրում 1 քմ-ի արժեքը 2500 դոլար է։

Փաստացի Պապիկյանի գնած գույքն արժի 412 հազար դոլար, սակայն Պապիկյանը դրա համար հիպոտեկով վճարելու է 168 հազար դոլար։ Իհարկե, երեկ ամբողջ օրը գործող իշխանությունների սպասարկուները փորձում էին համոզել, թե որևէ կոռուպցիոն դրսևորում չկա, իսկ նախարարի աշխատավարձը բավական բարձր է նման բնակարան գնելու համար։ Բոլոր հարցերին պատասխանեց «Իրազեկ քաղաքացիների միավորման» ղեկավար Դանիել Իոաննիսյանը։ «Ինչի՞ դիմաց է Սուրեն Պապիկյանը նվեր ստացել 100 միլիոն դրամ, հարց է տալիս Իոաննիսյանը և հիշեցնում, որ այդ բնակելի համալիրը կառուցում է «Ջերմուկ» գրուպի տնօրեն Աշոտ Արսենյանի ընկերությունը։ Սուրեն Պապիկյանի ջանքերով Արսենյանի որդին նախ ընդգրկվեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության շարքերում, ապա և Սուրեն Պապիկյանն ապահովեց, որ «Ջերմուկ» գրուպի տիրոջ որդին ՔՊ-ից առաջադրվի տեղական ընտրություններում ու տարբեր լծակներ օգտագործի անմրցակից հաղթանակի ապահովման համար։ Իսկ հետո Սուրեն Պապիկյանը «Ջերմուկ» գրուպի սեփականատիրոջից ստանում է 100 միլիոն դրամի նվեր՝ բնակարանում զեղջի տեսքով,- նշում է Իոաննիսյանը՝ հիշեցնելով, որ խոսքը այն երիտասարդի մասին է, ով փաշինյանական իշխանության օրոք մեղադրվում էր փաստաթղթերի կեղծման, բանակից ազատվելու մեջ, բայց դատվելու փոխարեն ՔՊ-ի կողմից դարձավ քաղաքապետ։

Արտյոմ Նիկողոսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular