ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՄՔԴ-ն խնդրել է հետաքննություն սկսել Թուրքիայի իշխանությունների նկատմամբ՝ մարդկության դեմ ենթադրյալ հանցագործությունների համար

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ՄՔԴ-ն (Միջազգային քրեական դատարանը) խնդրել է հետաքննություն անցկացնել թուրքական կառավարության դեմ՝ կապված ամբողջ աշխարհում ընդդիմախոսներին հետապնդելիս մարդկության դեմ ենթադրյալ հանցագործությունների հետ։ Այս մասին հաղորդում է The Guardian-ը։

Եվրոպացի իրավական փորձագետների խումբը ցուցմունքների դոսյե է կազմել, որտեղ մանրամասն նկարագրված է մոտ 200,000 մարդու խոշտանգումների, պետության կողմից հովանավորվող առևանգման և անօրինական կալանավորման դեպքերը, որոնք իրականացրել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի կառավարությունը:

Գործը պետք է հանձնվի ՄՔԴ գլխավոր դատախազ Քարիմ Խանին։

«Թուրք պաշտոնյաները մարդկության դեմ հանցագործություններ են կատարել Էրդողանի ռեժիմի հարյուր հազարավոր հակառակորդների նկատմամբ: Այս հանցագործությունները ներկայացնում են լայնամասշտաբ և համակարգված հարձակում քաղաքացիական բնակչության վրա, ինչը թույլ է տալիս ՄՔԴ-ին հետաքննություն սկսել Էրդողանի ռեժիմի բարձրաստիճան պաշտոնյաների դեմ»,- նշել են փորձագետները:
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular