ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մեծամորի ատոմակայանում անվտանգության ապահովման ուղղությամբ քայլեր են ձեռնարկվում. Գրոսի

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի Մեծամորի ատոմակայանում անվտանգության ապահովման ուղղությամբ քայլեր են ձեռնարկվում, որոշակի քննարկումներ են անցկացվել։ Այս մասին ասել է Ատոմային Էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին:
 
«Այնտեղ է գտնվում ԱԷՄԳ-ի առաքելությունը, և մենք շփվում ենք հայ գործընկերների հետ՝ անվտանգության չափորոշիչներն ապահովելու համար»,- նշել է այցով Ադրբեջանում գտնվող պաշտոնյան:
 
Նա կարծիք է հայտնել, որ միջազգային խաղաղության և կայունության պահպանման համար բոլոր ջանքերը կարևոր են, այդ թվում՝ Չմիավորման շարժումը և այլ հարթակներ նույնպես պետք է խրախուսեն դա:
 
«Մենք աշխատում ենք և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի հետ։ Մենք համագործակցում ենք կայունության ապահովման համար, ինչը շատ կարևոր է։ Դժվար ժամանակներում շատ կարևոր է, որ դիվանագիտական ուղիները բաց մնան»,- հավելել է Գրոսին:
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular