Սովորական իրերի անսովոր գործածություն
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ1. Թեյի պարկիկները որպես օդաթարմեցուցիչ
Թեյի մի քանի օգտագործած պարկիկներ դրեք տարրայի մեջ ու տեղադրեք սառնարանում. դրանք կոչնչացնեն տհաճ հոտերը:
2. Ջրածնի պերօքսիդը որպես հետքեր մաքրելու միջոց
Ջրածքնի պերօքսիդը ոչ միայն հիանալի կերպով ախտահանում է, այլև մաքրում է հետքերից:
3. Մանկական թաց անձեռոցիկները որպես էլեկտրոնային սարքերը մաքրելու միջոց
Դրանք ավելի մատչելի են սարքերը մաքրելու համար նախատեսված հատուկ անձեռոցիկներից, բայց նույն կերպ մաքրում են:
4. Դարչինը մրջյունների դեմ
Մոռացեք թանկարժեք դեղերի մասին: Եթե ցանկանում եք ազատվել մրջյուններից, ապա ցանեք դարչինն այնտեղ, որտեղ մրջյուններ կան:
5. Ատամի մածուկը որպես մաքրող միջոց
Ատամի մածուկը հիանալի մաքրում է լոգարանի և խոհանոցի մետաղական մակերեսները, ինչպես նաև կազատի ձեռքերը սխտորի հոտից:
6. Բանանը փայլ կհաղորդի արծաթին
Մաքրեք արծաթյա սպասքը բանանի կեղևի ներքին հատվածով և կտեսնես, որ այն կփայլի:
7. Մեղրը մանրէների դեմ
Մեղրի որոշ տեսակներ հիանալի կերպով նպաստում են վերքերի լավանալուն:
8. Ասպիրինը քորի դեմ
Մանրացրեք ասպիրինի հաբը, ավելացրեք մի քիչ ջուր և քսեք այնտեղ, որտեղ մոծակն է կծել:
9. Սոդան ատամների համար
Այն ոչ միայն թարմացնում է շնչառությունը, այլև սպիտակեցնում է ատամները:
10. Ալյումինե փայլաթիթեղը որպես մկրատները սրելու միջոց
Մի քանի շերտով ծալեք փայլաթիթեղն ու կտրատեք այն մկրատով. դուք կնկատեք, որ մկրատները սրվում են: