ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«30 և ավելի տարիների ընթացքում, հաշվի առնելով մարտահրավերները, որ փորձել ենք հաղթահարել, պայքարել ենք՝ դրանով հանդերձ դարձել ենք բավականին փորձառու». Ավետ Ադոնց

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Այսօր դիվանագետի օրն է: Հանրային ծառայությունների շարքում դիվանագիտական ծառայությունը յուրահատուկ տեղ է զբաղեցնում, քանի որ կայանում և զարգանում է պետության կարևորագույն հատկանիշի՝ ինքնիշխանության ներքո։ Եվ պատահական չէ, որ Հայաստանում դիվանագետի օրը նշվում է հենց մարտի 2-ին, երբ 27 տարի առաջ ՄԱԿ-ի կենտրոնակայանում բարձրացվեց Հայաստանի եռագույնը՝ այդպիսով ամրագրելով մեր երկրի տեղն ու դերն ինքնիշխան պետությունների ընտանիքում:

Հայ երիտասարդ դիվանգիտության ձեռքբերումներն «Փաստ» լրատվականի հետ զրույցում առանձնացրեց ԱԳ նախկին փոխնախարար Ավետ Ադոնցը:

«Հայկական դիվանագիտությունը շատ երիտասարդ է, բայց միևնույն ժամանակ այս 30 և ավելի տարիների ընթացքում, հաշվի առնելով մարտահրավերները, որ փորձել ենք հաղթահարել, պայքարել ենք՝ դրանով հանդերձ դարձել ենք բավականին փորձառու: 30 տարում ձեռք ենք բերել շատ մեծ և հարուստ փորձ, որը պետք է շատ ցանկանալ, որ կարողանաս կորցնել: Այս 30-ամյա պատմությունը որևէ կերպ չպետք է ջնջվի, մոռացվի: Պետք է զարգացնել և այն սխալները, որոնք տեղի են ունեցել, պետք է դասեր քաղել, իսկ նվաճումները, որոնք կան, պետք է որևէ կերպ «չոնտնահարվի»:

30 տարուց ավելի կրել եմ դիվանագետի բարձր կոչումը, սկսել եմ ամենացածր դիվանագիտական պաշտոնից  և հասել եմ ամենաբարձին, որն արտակարգ և լիազոր դեսպանն է: 30 տարի նվիրել եմ մի աշխատանքի, որը կոչված էր ներկայացնել քո երկիրը և ժողովուրդը: Երբ աշխատում ես այլ երկրում, ապա շատ հաճախ ներկայացնում ես, ոչ միայն երկիրը և ժողովրդին այլ՝ համայն հայությանը: Շատ կարևոր և պատասխանատու պաշտոն է և առիթից օգտվելով ուզում եմ շնորհավորել իմ բոլոր գործընկերներին, որոնք աշխատում են թե՛ ԱԳՆ-ում, թե՛ այլ երկրների դիվանագիտական ներկայացուցչություններում»,- նշեց Ավետ Ադոնցը:

Ավետիսյան Աննա

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular