ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Դրանք ընդամենը խոսակցություններ են»․ Փաշինյանը՝ պատժամիջոցները շրջանցելու մեղադրանքների մասին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Ոչ միայն ԵՄ-ից դեպի Հայաստան ներկրումներն են ավելացել, այլև Հայաստանից արտահանումն է ավելացել դեպի ԵՄ երկրներ»,- Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ հանդիպումից հետո Բեռլինում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նիկոլ Փաշինյանն այս համատեքստում անդրադարձավ նաև Ռուսաստանի նկատմամբ Արևմուտքի սահմանած պատժամիջոցները երրորդ երկրների միջոցով շրջանցելու մասին խոսակցություններին։ Դահլիճից հնչած հարցին՝ Հայաստանը կարո՞ղ է լինել այդ երրորդ երկրների շարքում, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց․

«Պիտի ընդգծեմ, որ դրանք ընդամենը խոսակցություններ են։ Ես պետք է մի օրինակ բերեմ՝ անցյալ տարվա գարնանը արևմտյան մի սեփականատեր Հայաստանի Հանրապետությունից է իր տիրապետության տակ վերցրել Ռուսաստանի Դաշնության ավիաընկերություններից մեկի կողմից օգտագործվող օդանավ։ Դա, կարծում եմ, այն ամենաուղիղ և պարզ օրինակն է, երբ մենք ցույց ենք տվել, որ, հարգելով մեր բոլոր հարաբերությունները, հարգելով մեր բոլոր գործընկերներին, գործողությունների և գործունեության օրինականությունը մեզ համար ունի սկզբունքային նշանակություն։ Եվ ես չեմ կարծում, որ նման դեպք ունեցող երկրին կարելի է որևէ ստվերային հանգամանքի մեջ մեղադրել»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Փաշինյանը նշեց նաև, որ ստեղծված իրավիճակում  անհրաժեշտ է օգնել մասնավոր սեկտորին՝ ծավալելու այնպիսի գործունեություն, որն ի վնաս Հայաստանի որևէ գործընկեր երկրի չլինի։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular