ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արևմուտքն աշխատում է ԱՊՀ տարածքում ընդդեմ Ռուսաստանի և դա չի թաքցնում․ Լավրով

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Արևմուտքը չի թաքցնում, որ աշխատում է Անկախ Պետությունների Համագործակցությունում, որպեսզի այդ երկրները չպահպանեն Ռուսաստանի հետ բարեկամական հարաբերությունները, հինգշաբթի օրը հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Նյու Դելիում G-20 ԱԳ նախարարների խորհրդի նիստին հաջորդած մամուլի ասուլիսում։


«Այն, որ մենք այժմ ականատես ենք ոչ միայն ամերիկացիների, այլև եվրոպացիների, բրիտանացիների, զարգացող աշխարհում և հատկապես ԱՊՀ-ում ակտիվության աճին, հենց այդ գիծն է։ Նրանք դա չեն էլ թաքցնում, որ աշխատում են այնտեղ, որպեսզի այդ երկրները լավ հարաբերություններ չպահպանեն Ռուսաստանի Դաշնության հետ»,- ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը։

Լավրովը նշել է, որ Մոսկվան գիտի արևմտյան երկրների փաստարկները՝ «հաղթողի կողմն անցեք, Ռուսաստանը կփլուզվի, ուստի նախապես կողմնորորոշվեք»։

«Մենք գիտենք, որ մեր հարևանները, մեր գործընկերները, դաշնակիցները ՀԱՊԿ-ում, Եվրասիական տնտեսական միությունում, ԱՊՀ-ում իրենց բոլոր շփումներում հաստատում են իրենց հավատարմությունը այն պարտավորություններին, որոնք իրենք ստանձնել են այդ ինտեգրացիոն կառույցների շրջանակներում»,- ամփոփել է  ԱԳ նախարարը։

Լավրովը նշել է, որ Մոսկվան կողմ է, որ յուրաքանչյուր երկիր ինքը որոշի իր առաջնահերթությունները։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular