ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսաստանին հեռացնել Հարավային Կովկասից. Գերմանիայի կանցլերի խոսքերի իրական տողատակը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Նիկոլ Փաշինյանի ընթացիկ այցը Գերմանիա, այդ երկրի կանցլեր Օլաֆ Շոլցի հանկարծակի ակտիվացումն ու պոպուլիստական, հայերի ականջներին հաճելի հայտարարությունները միայն առաջին հայացքից կարող են զարմանալի թվալ։

Գերմանիան ակնհայտորեն ընդգրկվում է գլոբալ մեծ խաղի մեջ, և այդ հանգամանքը կարող է նոր վտանգներ պարունակել Հայաստանի համար։ Շատերը, իհարկե, կարող են զարմանալ Փաշինյանի այցից, մանավանդ, որ նա Գերմանիայում էր ուղիղ մեկ շաբաթ առաջ՝ Մյունխենի անվտանգության համաժողովին մասնակցելու։ Եվրոպայում կա կարծրատիպ, թե Հայաստանի և անձամբ Փաշինյանի հիմնական կուռատորը Ֆրանսիան է՝ նախագահ Էմանուել Մակրոնի գլխավորությամբ, որն էլ բավականին հմուտ է տանում քաղաքական գործընթացները, օգտագործում «Հայաստանի բարեկամի» իմիջը, հայտարարությունների և մանիպուլյացիաների մակարդակով, խոսքով իբր աջակցում է Հայաստանին, բայց գործնականում հարցերը լուծում՝ Թուրքիայի և Ադրբեջանի հետ, տնտեսապես և քաղաքականապես վերահսկողության տակ է պահում Հայաստանը։ Բանը հասել է այնտեղ, որ Ֆրանսիան Հայաստանում ավելի լուրջ բարեկամ է համարվում, քան Ռուսաստանն ու, անգամ՝ Իրանը։

Մինչդեռ, Գերմանիան շոշափելի կերպով ավելացնում է իր ազդեցությունը հարավկոկվկասյան տարածաշրջանում։ Դա նկատելի է նույնիսկ ԵՄ դիտորդների կազմով։ Գերմանիան ամենամեծ թվով դիտորդներն ունի, իսկ առաքելության ընդհանուր ղեկավարումն իրականացնում է գերմանացի ոստիկանը։

Ըստ էության, Գերմանիան փորձում է լրացնել Ֆրանսիայի տեղը, հատկապես Էմանուել Մակրոնի՝ ակնհայտ հայամետ հայտարարություններից հետո, երբ Ադրբեջանի իշխանությունները Փարիզին մեղադրեցին կողմնակալության մեջ՝ հրաժարվելով շարունակել բանակցությունները Մակրոնի միջնորդությամբ։ Չի բացառվում նաև, որ ԱՄՆ-ը խնդրած լինի Գերմանիային՝ ստանձնել նոր դերակատարումը՝ Ֆրանսիայի հատած կարմիր գծերից հետո։

Ուշագրավն այս ամենում կանցլեր Օլաֆ Շոլցի՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման անհրաժեշտությունը երկու անգամ շեշտելու հանգամանքն էր։ Այն էլ, երբ նույնիսկ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը չհանդգնեց հիշատակել ինքնորոշման իրավունքը։

Սա վկայում է, որ Գերմանիան փորձում է սեփական նշաձողը սահմանել, հայերի համար ականջահաճո տեքստերով, միգուցե՝ Նիկոլ Փաշինյանի հետ նախապես ճշտված դիրքորոշումներով։ Գերմանիայի, ինչպես և Հավաքական Արևմուտքի հեռահար նպատակը, իհարկե, տարածաշրջանից Ռուսաստանին դուրս մղելն է, իսկ Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորը փոխելու, հայ հանրությանը մանիպուլացնելու համար, անշուշտ, անհրաժեշտ են հայամետ հայտարարությունների տարափ տեղալ, մանիպուլացնել և հեռացնել Ռուսաստանից։ Ինչն էլ Արևմուտքը, փաստենք, բավականին հմուտ իրականացնում է։

Մարիամ Վարդանյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular