ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչի՞ մասին Փաշինյանը լռեց Գերմանիայում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Վերջին ագրեսիայի ժամանակ՝ 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ը, Ադրբեջանը ձեռնարկեց լայնածավալ ռազմական հարձակում՝ թիրախավորելով Հայաստանի ռազմական և քաղաքացիական ենթակառուցվածքները՝ օգտագործելով ծանր հրետանի, հրթիռային համակարգեր և անօդաչու սարքեր։ Դրա հետևանքով` հայկական կողմն ունեցել է 225 զոհ, այդ թվում՝ 3 խաղաղ բնակիչ, օկուպացվել է Հայաստանի ինքնիշխան տարածքների ավելի քան 150 քառակուսի կիլոմետրը։


Այսօր ես չէի ցանկանա խորանալ 2020, 2021, 2022 թվականների ագրեսիաների մանրամասների մեջ, սակայն անհնար է անտեսել գերի ընկած կամ արդեն մահացած հայ զինծառայողների (այդ թվում՝ կին զինծառայողների) խոշտանգումների բազմաթիվ դեպքերը, անդամահատման փաստերը և ադրբեջանական զինուժի այլ վայրագությունները։ Տարածված սարսափելի տեսանյութերը, որտեղ ադրբեջանցի զինվորականները «ԻՊ-ի ոճով» ռազմական հանցագործություններ են գործում՝ մահապատժի ենթարկելով հայ ռազմագերիներին, պետք է ճանաչվեն և հասցեագրվեն միջազգային հանրության կողմից։ Մեկ այլ խնդիր է Ադրբեջանի կողմից Սիրիայից վարձկանների ներգրավումը»:Այս մասին Գերմանիայի արտաքին հարաբերությունների խորհրդում քննարկման բացման խոսքում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Բանն այն է, որ 150 կմ քառ տարածքի օկուպացման մասին վարչապետը խոսեց առաջին անգամ: Նախ երեք էսկալացիաները միասին նշում էր 144 քառ. կմ: Սա, իհարկե, փոքր թվային տարբերություն է, հատկապես եթե հաշվի առնենք, այն, որ այդ մոտավոր թվերով խոսվում էր և՛ գերիների, և՛ զոհերի մասին: Ստացվում է, որ հաշվի առնելով թշնամու ագրեսիան հաշտության մեկնած ձեռքը շարունակում է ուղիղ պահել և նույնիսկ խնդրել, որ բռնեն: Նույնիսկ իր խոսքում նշում է, որ Ադրբեջանը 44-օրյա պատերազմում ներգրավվել է սիրիացի վարձկաններ և ոչ մի խոսք Թուրքիայի գործուն մասնակցության մասին: Նշում է խոշտանգումների մասին, բայց ասում է, որ պատրաստ է սահմաններ բացել, բառացի հայտարարում է, որ ագրեսիվ նկրտումները գնալով ավելի են դրսևորվորվում, որ նոյեմբերի 9-ի հայատարարությունը չի կատարվում, բայց նոր խաղաղության պայամանգրի մասին է հայտարարում:

Ի՞նչ է սա ենթադրում՝ զիջել սեփական երկրի բնակչության կյանքի անվտանգությունը, հանուն սեփական իշխանության պահպանության: Նոյեմբերի 9-ի համաձայնագրի չկատարման մասին Փաշինյանն այնպես է խոսում, ինչպես ցանկացած օտարերկրացի: Մի՞թե այդ փաստաթղթի քաղաքական պատասխանատվությունը վարչապետը չի ընդունում, իր ստորագրության կրո՞ղը չէ:

Չնայած նրան, որ հայտարարում է, թե պատասխանատու է, սակայն գործողություններն այլ բանի մասին են խոսում: Նա առիթը բաց չի թողնում հայտարարելու համար, որ դրա երաշխավորը ռուսական կողմն է: Իհարկե ՌԴ-ն ունի մեծ պատասխանատվություն, որը ենթադրում է  գործուն քայլեր, որում թերանում է, որոշներն էլ ընդհանրապես չի կատարում, բայց ինչ է անում ՀՀ-ն:

Պարզապես ասում է, թե ինչ պետք է անի Ռուսաստանը, Ադրբեջանը, Արցախը, միջազգային հանրությունը և այլն, բայց ՀՀ-ի գործուն քայլերը տեսանելի չեն: Սեփական երկիրը պաշտպանելու մեխանիզմ ինքը գործի չի դնում, Արցախի անվտանգության երաշխավոր լինելու մասին, անգամ խոսք էլ չկա: Իսկ ով փորձում է սեփական նախաձեռնությամբ պաշտպանել քաղաքացների անվտանգությունը, ի դեմս Ռուբեն Վարդանայնի, թշնամի երկրի պահանջով հեռացվում է աշխատանքից: Այսինքն ՀՀ-ն ոչ միայն չի երաշխավորում Արցախի անվտանգությունը, այլև՝ խանգարում է: ՀՀ իշխանությունը մշտապես խնդրում է այս կամ այն բանը՝ առանց ընդունելու, որ թույլերին չեն հարգում:  

Աննա Ավետիսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular