ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բացահայտվել է քրեակատարողական ծառայողի կողմից կաշառք ստանալու դեպք

ԻՐԱՎՈՒՆՔ

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ բաժնի ծառայողներն առերևույթ կոռուպցիոն դրսևորումներ ցուցաբերելու կասկածանքով տեսադաշտում են պահել ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ բաժնի պետի տեղակալ Ա. Ա.-ին և ձեռք բերված հիմնավոր տեղեկությունները տրամադրել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեին: Այս մասին հայտնում են Քրեակատարողական ծառայությունից։

Քրեակատարողական ծառայության և ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցների կողմից համատեղ իրականացված ծավալուն, երկարատև օպերատիվ-հետախուզական ու քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ բաժնի պետի տեղակալ Ա. Ա.-ն նույն քրեակատարողական հիմնարկի դատապարտյալից և կալանավորված անձից որպես կաշառք պարբերաբար ստացել է տարբեր չափի գումարներ նրանց նկատմամբ բարեհաճ վերաբերմունք ունենալու և խնդիրներ չստեղծելու նպատակով:

Նշված փաստի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում 2023 թվականի փետրվարի 28-ին Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ բաժնի աշխատակիցների կողմից Ա․Ա․-ն իր աշխատավայրում ձերբակալվել, որից հետո տեղափոխվել է վարույթն իրականացնող մարմին, որտեղ մարտի 2-ին վերջինիս մեղադրանք է առաջադրվել, և խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Քրեակատարողական ծառայությունը համակարգում հանցագործությունների դեպքերը կանխելու և բացառելու նպատակով շարունակելու է հետևողական և ակտիվորեն պայքար մղել Ծառայության աշխատակիցների անօրինական գործողությունների դեմ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular