ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՆԱՏՕ-ում ահազանգել են ռուսական սուզանավային նավատորմի հնարավորությունների մասին․ Newsweek

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ՆԱՏՕ-ի անդամներն ավելի ու ավելի են ահազանգում ռուսական նավատորմի հնարավորությունների մասին, գրում է ամերիկյան Newsweek ամսագիրը։

«Վերջին մի քանի տարիների ընթացքում Մոսկվան արտադրել է մի շարք սուզանավեր, որոնք կարող են հասնել ԱՄՆ-ի կամ մայրցամաքային Եվրոպայի ամենակարևոր թիրախներին»,- ասվում է հոդվածում։

Դրա պատճառով «ՆԱՏՕ-ի անդամներն ավելի ու ավելի են ահազանգում Վլադիմիր Պուտինի սուզանավային նավատորմի գործունեության մասին»:

Ըստ տեղեկությունների՝ Ռուսաստանն ունի աշխարհի ամենատարբեր սուզանավային նավատորմերից մեկը։ Ռուսական որոշ սուզանավեր ունակ են միջուկային մարտագլխիկներով բալիստիկ հրթիռներ կրել։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular