ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում իրականացվող հանցագործությունները չեն արժանանում Ռուսաստանի համարժեք պատասխանին». Մանե Թանդիլյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ապրելու Երկիր կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Երեք զոհ և վիրավոր ունենք այսօր Արցախում տեղի ունեցած ադբեջանական ահաբեկչական գործողությունների արդյունքում: Ուժ և կորով զոհերի հարազատներին, վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում:
 
Սա «խաղաղասիրության կոչերի», «միասին հնարավոր խաղաղ կեցության» և «արցախահայության անվտանգությունը երաշխավորող» բռնապետական Ադրբեջանի իշխանությունների տիպիկ ձեռագիրն է: Խաղաղ բնակչությանն ամիսներ շարունակ շրջափակման մեջ պահելուց, ահաբեկելուց և հումանիտար ճգնաժամ ստեղծելուց հետո ծավալապաշտական նկրտումներով պետությունն արդեն գործի է դնում ուժի կիրառումը:
Մինչդեռ ուժի կիրառումն ու դրա սպառնալիքը պետք է բացառվեն ցանկացած պարագայում: Իհարկե, արցախցին միշտ է պատրաստ պայքարի և արցախցին պայքարում է նաև այսօր՝ ամուր կառչած մնալով իր հայրենիքին:
 
Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում, արցախցին չի կարող ապրել ադրբեջանցու հետ. սա անժխտելի, բացահայտ ճշմարտությունն է, որը պարտավոր են ընդունել բոլորը:
 
Ցավոք, ալիևյան ռեժիմի վայրագություններին միջազգային հանրությունը լավագույն դեպքում արձագանքում է խաղաղության կոչերով, անհետևանք հայտարարություններով։
 
Անհրաժեշտ է, որ միջազգային հանրությունն անհապաղ միջոցներ ձեռնարկի Հաագայի արդարադատության դատարանի որոշումը կյանքի կոչելու և արցախահայությանը պաշարումից ազատագրելու ուղղությամբ։
 
Միևնույն ժամանակ, հերթական անգամ ականատես ենք լինում, որ ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում իրականացվող հանցագործությունները չեն արժանանում Ռուսաստանի համարժեք պատասխանին, ինչը ծնում է նոր հանցագործություններ։
 
Այս ամենը փաստում է, որ միայն մեր հավաքական կամքի ու ուժի շնորհիվ կարող ենք ապահովել մեր անվտանգությունը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular