ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դիվերսիոն խումբը նաև հասարակությանը մեսիջ ուղարկելու համար էր

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մարտի 5-ին, եվրոպացի և ամերիկացի տարբեր գործիչների Բաքու այցի ընթացքում Ադրբեջանը կրկին դիմեց դիվերսիոն ներթափանցման: Արդյունքում, հայկական կողմն ունի 3 զոհ և մեկ ծայրահեղ ծանր իրավաճակում գտնվող վիրավոր: Թշնամին ևս հայտնում է զոհերի և վիրավորների մասին: Բանն այն է, որ հայ հասարակությունն արդեն սովորել է զոհերի և վիրավորների մասին լուրերին և բավականին սովորական է դարձել:


 Այստեղ կա մեկ այլ խնդիր, ինչպես դիվերսիան ներթափանցեց, Արցախի ո՞ր հատվածում  է հնարավոր եղել ճեղքել և՛ ԱՀ պաշտպանությունը, և՛ ՌԴ պատասխանատվության գոտին: Հարցին անդրադարձել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը. «Արցախցի ոստիկանների նկատմամբ հարձակման վայրը` «Խայփալու»-ն, Շուշի քաղաքից ուղիղ գծով մոտ 1.5 կմ-ի վրա է: «Խայփալու» տեղամասից Ստեփանակերտի ծայրամասային թաղամաս` Արմենավան, ուղիղ գծով ընդամենը 3 կմ է:
Մարտերի էպիկենտրոնից մինչև Ստեփանակերտի կենտրոն, պայմանական քաղաքային մարզադաշտ, ուղիղ գծով շուրջ 5.5 կմ է: … բուն վտանգավոր գոտին մայրաքաղաք Ստեփանակերտի «քթի տակ է» ու ցանկացած խնդիր ուղիղ ճանապարհ է բացելու դեպի Ստեփանակերտ…»: 


Սա նման է այն նույն իրավիճակին, երբ թշնամին փորձում է ՀՀ-ի պատրաստվածությունը, գնահատում է իր հնարավորությունները: Հիմա Ալիևն ուզում է հասկանալ, թե որ մասով կարող է ներթափանցել, ինչպես հասնել Արցախի մայրաքաղաք, և ստուգել, թե որ հատվածում ինչպիսի զգոնություն կա:

Նման իրավիճակ էր նաև 44-օրյա պատերազմից առաջ:  Այս դեպքն այն քչերից է, որ հայկական կողմը համարժեք պատասխան է տվել, ի դեմս ոստիկանների: 
Այս դեպքից մեկ օր անց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարեց. «ադրբեջանական կողմը իր խողովակներով փոխանցել է մեզ, որ կամ ընդունում եք ինտեգրացիոն քաղաքականությունը, կամ առկա խնդիրներին որևէ լուծում չի լինելու, հակառակը՝ լինելու են ավելի կոշտ և կտրուկ քայլեր»:
Իհարկե սա սպասելի էր և սրա մասին զգուշացնում էին և՛ ընդդիմությունը, և՛ փորձագետները, և՛ հանրության մի շերտը: Մի օր հենց սա չլսելու համար հազարավոր քաղաքացիներ փողոց էին փակում և պահանջում Հայաստանի և Արցախի իշխանության հրաժարականը և այլն:

Այս ամենի դեմ պայքարելու էր եկել Արցախի արդեն նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, սակայն նրան հեռացրին պայքարից, որ ասեն դիվերսիա են անում Ստեփանակերտից 1-2 կմ այն կողմ, ինտերգրվելու ժամանակ են տվել և այլևս ելք չկա, պիտի Արցախը թողնենք թշնամուն, այն դեպքում, երբ արցախցին անտրտունջ դիմանում է: 


Հիմա Հարությունյանը ասում է կամ կռվում ենք, որին ի վիճակի չենք, կամ էլ հանձնվում ենք և շատ հստակ ասում է արդեն ընտրել ենք ինտեգրվելը: Ուստի ողջամիտ կասկած կարող է առաջանալ, որ դիվերսիոն խումբը նաև հասարակությանը մեսիջ ուղարկելու համար էր:

Աննա Ավետիսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular