ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պաշտոնական Երևանը այլևս գնահատականներ չի տալիս, քանի որ խոստացել և խոստվանել է, որ Արցախը պետք է լինի Ադրբեջանի կազմում. Երվանդ Բոզոյան

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ադրբեջանական հերթական դիվերսոն խումբ ներթափանցեց Արցախի տարածք և արդյունքում 3 զոհ և 1 ծայրահեղ ծանր վիրավորված  զինծառայող ունենք։ Սա տեղի է ունենում այն փուլում, երբ Եվրոպական կառույցների ներկայացուցիչները, ԱՄՆ տարբեր պաշտոնյաներ Բաքվում հանդիպումներ են ունենում։ Խնդրի քաղաքական կոմպոնենտի վերաբերյալ 1or.am-ը հարցեր է ուղղել քաղաքագետ Երվանդ Բոզոյանին։


-Պարո՛ն Բոզոյան, տարբեր արևմտյան պաշտոնյաների Բաքվում գտնվելու ընթացքում դիվերսիոն խումբ է ներթափանցում։ Կարո՞ղ ենք մեկը մյուսով պայմանավորել։


- Ուղղակիորեն՝ ոչ, բայց անուղղակի Ադրբեջանը փորձում է հայ հանրությանը հասկացնել, որ Արցախի խնդիրը չեն կարող լուծել այնպես, ինչպես ցանկանում է թե՛ Ռուսաստանը, թե՛ Արևմուտքը։ Երբ Լաչինի միջանցքը փակվեց հայ հանրության մոտ այնպիսի կարծիք ձևավորվեց, որ ռուսները չկարողացան  և ԵՄ դիտորդների գալով այդ հարցը կլուծվի։ Նույնիսկ Հաագայի դատարանը որոշում կայացրեց, և հանրության մոտ մեծ սպասումներ կային։ Հիմա Ադրբեջանը ցույց է տալիս, որ այդ սպասումները, ըստ էության, լեգիտիմ չեն։ Ընթացքում էլ իրենք մերժելու են այն բոլոր առաջարկները, որոնք արվում են թե՛ Արևուտքից, թե՛ Ռուսաստանից, որոնք չեն բխելու իրենց շահից, իսկ իրենք ուզում են կյանքի կոչել այն հաջողությունները, որոնք ստացել են դիվանագիտական հարթակներում Փաշինյանի հետ բանակցություններից։


-Այս դեպքում պաշտոնական Երևանի լռությունն ինչո՞վ է պայմանավորված։


- Պաշտոնական Երևանը, բացի տվյալ պահից, այլևս գնահատականներ չի տալիս, քանի որ փաստացի դիվանագիտական հարթակներում խոստացել և խոստվանել է, որ Արցախը պետք է լինի Ադրբեջանի կազմում, ինչը փաստացի հակասում է նոյեմբերի 9-ի համաձայնագրին, որի արդյունքում Ադրբեջանը ստացել էր լեգիտիմ իրավունք ակտիվ քայլեր անելու Լաչինի միջանցքի շուրջ։ Երևանի չարձագանքելը պայմանավորված է նաև նրանով, որ փաստացի դիվանագիտական մակարդակներում համաձայնել է դրա հետ։ Հաշվի առնելով, որ ադրբեջանական գործողությունները բացասական արձագանքի են արժանանում հայ հասարակության մեջ՝ պաշտոնական Երևանը չի կարող նաև հավանության արժանացնել դրանք։ Արդյունքում դիվանգիտական և քաղաքական մակարակում պաշտոնական Երևանը լռում է, բայց իրավիճակային մակարդակում գնահատականներ տալիս է։ Օրինակ՝ ՀՀ ՊՆ-ն, ԱԳՆ-ն որոշ հայտարարություններ անում են։ Քանի որ Արդբեջանի համար էլ է Արցախի խնդիրը բարդ հարց, նրանք այս քայլերով, փորձում են հասկացնել թե՛ ռուսներին, թե արևմտյան շրջանակներին, որ իրենք հանդես են գալու ուժի դիրքերից։


- ԵՄ առաքելության Հայաստան բերելու պատասխանատվությունը ստանձնել է պաշտոնական Երաևանը և հենց նրանց ուշադրությունը հրավիրելու համար, չպե՞տք է գոնե հայտարարությունների մակարդակով արձագանքեր։


- Այո, պատասխանատվությունը ստանձնել է, բայց մոռանում եք, որ ինքը Պրահայի համաձայնագրում և Մյունխենում փաստացի իր տեսակետներն արդեն հայտնել է։ Ավելին՝ Նիկոլ Փաշինյանը մեկ անգամ չէ, որ հայ հանրությանը հայտնել է, որ Արցախը դիտարկում է Ադրբեջանի կազմում։ Իմ տպավորությամբ հայ հասարակությունը լավ չի հասկանում թե ինչ են նշանակում այդ հայտարարությունները։ Եթե Արցախը մնում է Ադրբեջանի կազմում, ապա Արցախի բոլոր հանքերը, տարածքը, մարդիկ մնալու են Ադրբեջանի կազմում։ Երբ ռեալ խնդիր է տեսնում զարմանում է, թե ինչո՞ւ Փաշինյանը չի արձագանքում։ Մինչդեռ այդ վերդովմունքը պետք է դրսևորվեր այն ժամանակ, երբ Փաշինյանը որոշում էր կայացնում դիվանագիական հարթակներում։

Աննա Ավետիսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular