ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱՄՆ Պետդեպը չի բացառել Վրաստանի դեմ պատժամիջոցների կիրառման հնարավորությունը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսը հայտարարել է, որ ԱՄՆ-ը չի բացառում Վրաստանի իշխանությունների ներկայացուցիչների նկատմամբ պատժամիջոցների կիրառման հնարավորությունը՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքի ընդունման շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով։ Այս մասին նա հայտարարել է ճեպազրույցի ժամանակ, որը հեռարձակվել է նախարարության Youtube-յան ալիքով։

«Ես չեմ նշի կոնկրետ անձանց կամ ընկերությունների անուններ, որոնք կարող են ենթարկվել ԱՄՆ-ի կամ այլ պատժամիջոցների: Բայց մենք ունենք մի շարք գործիքներ, որոնք թույլ են տալիս մեզ աշխարհի ցանկացած երկրում պատասխանատվության ենթարկել յուրաքանչյուրին, ով պատասխանատու է մարդու իրավունքների ճնշման համար»,- ասել է Փրայսը` պատասխանելով համապատասխան հարցին:

Մարտի 7-ի երեկոյան Վրաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը, ինչի պատճառով հազարավոր ցուցարարներ դուրս են եկել փողոց։ Ցուցարարները փորձել են մոտենալ խորհրդարանի ծառայողական մուտքին, սակայն ոստիկանները փակել են մուտքը։ Վրացական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ուժայիններն արցունքաբեր գազ են կիրառել ցուցարարների դեմ, պատգամավորները տարհանվել են Վրաստանի խորհրդարանի շենքից։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular