ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մաղթում եմ ձեզ ներդաշնակություն և ուժ՝ փոխելու աշխարհը. Մանե Թանդիլյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ապրելու Երկիր կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան իր էջում շնորհավորել է կանանց՝ մարտի 8-ի կապակցությամբ. 

Սիրելի կանայք, ձեր ուժը և գեղեցկությունը ձեր խելացիության մեջ է, իսկ համեմված ձեր կանացի հմայքով՝ դուք ուղղակի անպարտելի եք։
 
Ինչպես ասում էր Մխիթար Գոշը․ «Կրթված կանայք ցանկացած հասարակության համար գանձ են»։
 
Հզորացեք իմացությամբ և գիտելիքով, կրթվածությամբ և խելքով, ու դարձրե՛ք ձեզ շրջապատող բազում թերահավատների համար «անհնարին»-ները՝ հնարավոր։
Այս խորհրդանշական օրը՝ մարտի 8-ին, երբ շրջապատված կլինեք սիրով և ջերմությամբ, չմոռանաք, որ կանանց ներուժը լիարժեքորեն իրացնելու համար դեռ ճանապարհ ունենք անցնելու միասին՝ խոհեմությամբ և վճռականորեն։
Մաղթում եմ ձեզ ներդաշնակություն և ուժ՝ փոխելու աշխարհը!
Խորին հարգանքով և սիրով՝
Մանե Թանդիլյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular