ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միառժամանակ անհայտ… նուշ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


Հավանաբար, կարելի է երբեմն հանդիպել սալորի և ծիրանի ջեմի բաղադրատոմսերի, որոնց մեջ պետք է ավելացնել սերմերի տապակած միջուկներ: Այդ միջուկների համը նման է յուրաքանչյուրի սիրած ընկույզի՝ նուշի համին: Եվ դա այն պատճառով, որ դրանք բուսաբանական հարազատներ են. նուշը ըստ էության ընկույզ չէ, իսկ կենսաբանության տեսակետից այն սալորորազգիների ընտանիքի ծառի կորիզի միջուկ է: Նուշի հայրենիքը Կենտրոնական Ասիան և Չինաստանն են, որոնք Մետաքսի ճանապարհի շնորհիվ տարածել են այդ անուշահոտ կորիզները ամբողջ Միջերկրական ծովով, հայտնի է հաստատապես, որ արդեն մ.թ.ա. 2-րդ դարից: Նշենին աճեցվել է Հռոմում  որպես մշակովի բույս: Եվ դա այն պատճառով, որ տապակած նուշը շատ օգտակար էր ճանապարհորդող  զինվորների և հասարակ մարդկանց համար:

Նուշը երկար ժամանակ է պահվում, այն սննդարար և համեղ է և հատկապես նախապես տապակելուց հետո: Նուշի հետ համեղ է չոր մրգեր և այլ սերմեր ուտելը, և ներկայումս էլ նուշը ընկույզով չոր մրգերի խառնուրդների բաղկացուցիչ մասն է կազմում և շատ սիրված է երեխաների կողմից:


Շատ երկրներում կան տխուր և ռոմանտիկ լեգենդներ համեղ սերմերով այդ փշոտ ծառի մասին: Ամենահուզիչներն, իհարկե, հունականներն են: Ըստ մի վարկածի, քաղցր նուշը հայտնվել է Աթենքի արքա Դեմոֆոնի որդու և Թրակիացի թագավոր Ֆիլլիդայի դստեր սիրո շնորհիվ: Տրոյական պատերազմից հետո Ֆիլլիդան սպասել է իր սիրեցյալին և հաճախ է գնացել ծովափ ցանկանալով տեսնել իր սիրելիի նավը: Սակայն նավի հատակի արտահոսքի պատճառով նրա ելքը դեպի ծով հետաձգվել է: Այդ ընթացքում Ֆիլլիդան մահացել է վշտից, և աստվածները նրան դարձրել են նշենի։ Այդ ծառի վրա տերևներն ու ծաղիկները չեն ծաղկել մինչև այն օրը, երբ Դեմոֆոնը վերջապես վերադարձել և կարոտելով կնոջը գրկել է ծառի բունը:


Պակաս տխուր չէ դառը նուշի պատմությունը: Միդաս թագավորի դուստրը իմացել է իր սիրելի ամուսնու մահվան մասին և դաշույնով խոցել է իր սիրտը վերածվելով նշենու: Վարդագույն կամ սպիտակ ծաղիկներով ծաղկած նշենին գարնանային այնպիսի գեղեցիկ տեսարան է և հաճելի է աչքին այնքան, որքան և համեղ է այդ ծառի պտուղը: Իհարկե, խոսքը քաղցր նշի մասին է. դառը նուշն ավելի շատ օգտագործվում է որպես դեղամիջոց, և մարդը չի կարող այն ուտել մեծ քանակությամբ նրա մեջ առկա եթերայուղերի և ցիանիդների պատճառով: Բանն այն է, որ ցիանիդի մեծ քանակը մահացու է մարդու համար: Արտաքին տեսքով այս երկու տեսակի կորիզները հեշտ չէ տարբերակել, բայց հոտով հեշտ է ոորշել՝ դառը նուշի բույրը շատ ավելի ուժեղ է:


Քաղցր նուշը լայնորեն օգտագործվում է խոհարարության մեջ: Բացի պատրաստի բաղադրատոմսերին ավելացվելուց այն հիմք է ծառայում նուրբ ֆրանսիական տորթերի համար: Նուշի ալյուրը գործնականում չի պարունակում ածխաջրեր և կարող է օգտագործվել դիետիկ սնուցման համար: Ներկայումս նուշ արտադրող  երկրներներն են Միջերկրածովյան երկրները, Չինաստանը, Միացյալ Նահանգները (Կալիֆորնիա), Կենտրոնական Ասիան, Արևմտյան Տյան Շանը, Ղրիմը և Կովկասը։ Նույնիսկ Տաջիկստանի Կանիբադ քաղաքը անվանում են «նուշի քաղաք»: Հայտնի է նշենու 40 տեսակ, որոնք  տարածված են Առաջավոր, Միջին և Հարավարևելյան Ասիայում, Հյուսիսային Ամերիկայի հարավ-արևմուտքում և Կենտրոնական Ամերիկայի հյուսիս-արևմուտքում: Նուշի վայրի տեսակներ են աճում Միջին Ասիայի, Անդրկովկասի չոր լեռնային և տափաստանային շրջաններում: Հայաստանում նուշ մշակվում է Նոյեմբերյանի տարածաշրջանում:

Կամո Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular