ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ալիևն ասել է, որ Ադրբեջանի և ԵՄ-ի միջև նոր համաձայնագրի մեծ մասը համաձայնեցված է

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ հանրապետության և Եվրամիության (ԵՄ) միջև նոր համաձայնագրի մեծ մասն արդեն համաձայնեցված է։ Պետության ղեկավարն այս մասին ասել է Բաքվում Լատվիայի նախագահ Էգիլս Լևիցի հետ բանակցությունների արդյունքներով, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

Ալիեւի խոսքով՝ Ադրբեջանն արդեն «ստորագրել կամ ընդունել է ռազմավարական գործընկերության մասին հռչակագրեր ու համաձայնագրեր ԵՄ ինը անդամների հետ»։

Ադրբեջանի ղեկավարն այն անվանել է լավ հարթակ, որի շուրջ Բաքուն և Եվրահանձնաժողովը բանակցում են։

«Համաձայնագրի մեծ մասն արդեն համաձայնեցված է։ Այսպիսով, մենք պետք է կատարենք վերջին քայլերը: Հուսով եմ, որ մենք դա կանենք ավելի շուտ, քան ուշ»,- ասել է Ադրբեջանի նախագահը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular