ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իրադրությունը սրված է․ Փաշինյանն անդրադարձավ ԼՂ շուրջ ստեղծված իրավիճակին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ցավակցություն հայտնելով զոհված ոստիկանների հարազատներին ու ծառայակիցներին՝  ուզում եմ ընդգծել, որ նրանք երեքն էլ ծնվել են Լեռնային Ղարաբաղում: Այս հանգամանքը հատուկ կարևորություն է ստանում 2023 թվականի փետրվարի 18-ին Մյունխենի անվտանգության համաժողովում Ադրբեջանի նախագահի արած մի հայտարարության ֆոնին: Նա Մյունխենում ընդունել էր, որ գոյություն ունի միջազգային պայմանավորվածություն, համաձայն որի՝  իրենք պետք է ԼՂ հայության ներկայացուցիչների հետ քննարկեն վերջիններիս իրավունքների ու անվտանգության հարցը։ Ադրբեջանի նախագահը, սակայն, ընդգծել էր, թե այդ քննարկումները իրենք պատրաստվում են ունենալ ԼՂ-ում ծնված ու ապրած մարդկանց հետ։ Լեռնային Ղարաբաղում իրադրությունը սրված է։ Այս մասին քիչ առաջ կառավարության հերթական նիստին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«ԼՂ-ում ռուս խաղաղապահների կենտրոնակայանում տեղի էր ունեցել Լեռնային Ղարաբաղի ու Ադրբեջանի ներկայացուցիչների առաջին հանդիպումը, իսկ այդ հանդիպումից չորս օր անց Ադրբեջանը ձեռնարկեց սադրանք»,- ասաց Փաշինյանը։

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular