ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Զինծառայողը սիրած աղջկա հետ է վիճել ու ինքնասպան եղել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Արդեն հայտնել ենք, որ մարտի 8-ին հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Անդրանիկ Կարոյի Օհանյանի անշնչացած մարմինը: Մեր աղբյուրները հատնում են, որ տղան ծառից կախված վիճակում է եղել։

MediaHub.am-ի տեղեկություններով՝ տղան ինքնասպան է եղել՝ անձնական խնդիրներից ելնելով։

«Սիրած աղջկա հետ է վիճել ու գնացել այդ քայլին»,- ասում է մեր աղբյուրը։

Մեր զրուցակիցը հայտնեց, որ Անդրանիկը ծառայության ընթացքում խնդիրներ չի ունեցել, հավասարակշռված տղա էր։

«Ծառայության հետ կապված ոչ մի խնդիր չուներ, բայց էս երկու օրն անտրամադիր էր, ընկերուհու հետ էր վիճել»,- նշեց մեր զրուցակիցը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular