ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վրաստանյան իրադարձությունները կարող են լրջորեն ազդել Հայաստանի վրա

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Վրաստանում ընթացող քաղաքական պրոցեսներն ու իրավիճակի թեժացումը կարող է լրջագույն քաղաքական հետևանքներ ունենալ տարածաշրջանային բոլոր զարգացումների վրա և բացասաբար ազդել նաև Հայաստանի նկատմամբ, ուստի և մեր իշխանությունները պարտավոր են գրեթե չեզոք դիրք զբաղեցնել և ընդհանրապես չարտահայտվել, կամ էլ խոսելուց շեշտեն եղբայրական վրաց ժողովրդի ներքաղաքական կայունության, այլ անշառ թեմաներով։

Հիշեցնենք՝ նախօրեին Վրաստանի խորհրդարանն ընդունել էր օտարերկրյա գործակալների մասին օրենքը, որից հետո խորհրդարանի մոտ հավաքված ցուցարարների ու ոստիկանական ուժերի միջև բախումներ էին սկսվել։ Ժամեր տևած դիմակայության ընթացքում ոստիկանությունը արցունքաբեր գազ, ջրցան մեքենա, պայթուցիկներ է կիրառել, 66 ցուցարարների էլ բերման է ենթարկել։

Արդեն երեկ երեկոյան, գրեթե երեք անգամ ավելի շատ մարդ էր հավաքվել Վրաստանի խորհրդարանի մոտ, ցուցարարների կողմն են անցել նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, հայտնի ֆուտբոլիստ Խվիցա Կվարացխելիան, այլ հայտնի անձինք։ Իսկ ԱՄՆ-ը և Եվրամիությունը հստակ իրենց աջակցությունն են հայտնել ցուցարարներին, իշխանություններին էլ մեղադրել են ռուսական օրենքը Վրաստանում տարածելու և ժողովրդավարության դեմ մեղանչելու համար։

Թեև Բիձինա Իվանիշվիլիի հովանավորյալ իշխանությունն արդեն հետքայլ է արել, հետ է կանչել աղմկահարույց օրինագիծը, սակայն մեր հարևան պետությունում հնարավոր են լուրջ ներքաղաքական սրացումներ և չի բացառվում, որ արևմտյան գրանտներով սնվող հասարակական կազմակերպություններն ու կառույցները հաջողացնեն հերթական իշխանափոխությունն իրականացնել։ Այս իրավիճակից կարող են օգտվել Թուրքիան և Ադրբեջանը, իրենց ազդեցությունն ուժեղացնելու, ինչպես նաև Հայաստանի դեմ հերթական սադրանքներն իրականացնելու։

Թերևս հենց այս համատեքստում է տեղավորվում ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկությունը, իբր Վրաստանի իշխանությունները սեփական ոստիկանության նկատմամբ վստահություն չունեն և հատուկ ջոկատայիններ են բերել Երևանից։ Բարեբախտաբար, Թբիլիսիում ՀՀ դեսպանությունը անմիջապես հերքել է այդ տեղեկությունը և այն կեղծիք որակել։

Լուիզա Սարգսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular