ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եվրապաշտոնյաների այցերը տխուր են եղել Փաշինյանի համար

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Վերջին օրերին մի շարք այցեր են տեղի ունեցել տարածաշրջանում , որոնք սակայն բավականին լուրջ հետևանքներ են ունենալու փաշինյանական իշխանության համար։ Հայաստան են այցելել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Լուիս Բոնոն և Բրիս Ռոքվոյը, իսկ Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլարը եղել է Ադրբեջանում։

Ըստ էության, բոլոր այս այցերը կարելի է ձախողում համարել Նիկոլ Փաշինյանի համար։ Եթե Բրիս Ռոքվոյի այցի դեպքում առանձնապես տեղեկությունները սուղ են, իսկ համանախագահն ինքը որևէ հայտարարություն չի արել, ապա ամերիկացի համանախագահի այցը Հայաստան և «Ազատություն» ռադիոկայանին տված նրա հարցազրույցը հետաքրքիր շերտեր է բացահայտում։ Մասնավորապես Լուիս Բոնոն հայտարարել է, թե Ալիևն ասել է, որ պատրաստ են կրկին բանակցել Լեռնային Ղարաբաղի հետ և ԱՄՆ-ն շատ լավատես է այդ իսկ կապակցությամբ։

«Նախագահ Ալիևը Մյունխենում ասել է, որ ինչ- որ մեկին կնշանակի, որը կգործակցի Ղարաբաղի ներկայացուցիչների հետ, Կարծում եմ դա արդեն տեղի է ունեցել անցած շաբաթ և ինձ հետ զրույցի ընթացքում նա նշեց, որ պատրաստ է շարունակել այդ քննարկումները»,-ասել է Լուիս Բոնոն՝ պատասխանելով պատժամիջոցների մասին հարցին, նա ընդհանրապես հերքել է, թե ԱՄՆ-ը կարող է պատժամիջոցներ ներդնել Ադրբեջանի դեմ։ Պատժամիջոցները հակառակ արդյունքը կտան, սա նույնիսկ չի էլ քննարկվում։ Ըստ էության ամերիկացի համանախագահի այս հայտարարությունը վկայում է, որ նրանք մտադիր են շարունակել իրենց համագործակցությունը Ադրբեջանի հետ, թեկուզ Հայաստանի շահերը նսեմացնելու ուղղությամբ։

Շատ ավելի մտահոգիչ է Տոյվո Կլարի ՝ Ադրբեջանում արած հայտարարություններն ու տված հարցազրույցները։ Կլարը հայտարարել է, թե Լաչինի միջանցքով փոխադրումների թափանցիկության ապահովման գաղափարը միանգամայն օրինական է՝ այս կերպ հավանության արժանացնելով ադրբեջանցիների պահանջները Լաչինի միջանցքում անցակետեր կամ ստուգող սքաներներ դնելու վերաբերյալ։

Ավելին, Կլարը հայտարարել է, թե չեն ցանկանում, որ Լաչինի ճանապարհն օգտագործվի լարվածությունը մեծացնող բեռների համար ռազմական կամ անօրինական նպատակներով, ինչը վկայում է, որ Ադրբեջանը կարողացել է առաջ տանել իր նարատիվները Եվրամիությունում և առնվազն գազի ու նավթի առաքումների դիմաց եվրոպական կառույցներում կարողանում է առաջ մղել իր շահը։ Ավելին, խոսելով բանակցային գործընթացի մասին, Կլարը հայտարարել է, թե Երևանի և Բաքվի միջև ընթանում է հարաբերությունների կարգավորման գործընթաց։

Նրա խոսքով, կարևոր է, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներն ունենան քաղաքական կամք՝ վերացնելու այս հակամարտության հետևանքները։ Կլարն ասել է, որ այս տեսանկյունից Ադրբեջանի նախագահը «հավատարիմ» է այս գործընթացին, իսկ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարտավորություններ ունի, թե ինչ պարտավորությունների մասին է խոսքը, եվրամիության հատուկ ներկայացուցիչը չի մանրամասնել։

Մանե Կարապետյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular