ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Որդուս մարմինը 6-7 ամիս մնացել է Կապանի դիահերձարանում, ոչխարները երեխեքի զինգրքույկները հավաքել էին. զոհվածի ծնող

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում, նախագահությամբ դատավոր Ջոն Հայրապետյանի, այսօր՝ մարտի 9-ին, զորամասերից մեկի գումարտակի հրամանատար, ժամկետային եւ կրտսեր սպայական կազմի պետ Իշխան Վահանյանի գործով դատական նիստին հարցաքննվեց 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Արման Գաբրիելյանի հայրը՝ Բենիկ Գաբրիելյանը, գրում է News.am-ը:

Նա պատմեց, որ որդին 2 ամիս 10 օր էր ծառայության մեջ. «Հոկտեմբերի 3-ին եմ խոսել տղայիս հետ, ինձ ասաց՝ պատերազմ է սկսել, նահանջ տալով մեզ բերում են սպաները: Հոկտեմբերի 5-ին երբ խոսեցի, ասաց՝ Հայկազը մի քանի սպաների հետ «Ուրալներով» զինվորներին տարել են, իրենք մնացել են ոտքով: Ամսի 5-ին ինքն ինձ զանգել է Հադրութի դպրոցից, ասաց՝ մի քանի օրից մեզ նորից պետք է տանեն դիրքեր, ես էլ ասացի՝ դե տղա ջան պատերազմ է, պետք է գնաք, ինչ պիտի անեք, ու գնացել են տղերքը: Հոկտեմբերի 7-ին կամ 8-ին իրենց տարել են Գերեզմաններ: Ինձ զանգեց մի տղա հոսպիտալից, ասաց, որ տղաս այդ տարածքից իրեն վիրավոր հանել է ու շնորհակալություն հայտնեց»:

Զոհվածի հայրն ասաց, որ վերջին անգամ որդու հետ խոսել է հոկտեմբերի 5-ին, երբ նրան բարձրացրել են Խուռհատ սար. «Թե մեր երեխեքը վիրավոր են մնացել, թե զոհվել են, չգիտենք, իրենց հետ եղած շարքայինից մինչեւ գեներալ փախել են, մեր երեխեքին չեն օգնել: Բոլորը պիտի պատասխան տան, մենակ ինքը չէ, բոլորը: Մի քանի անգամ Հայկազի հետ խոսել, ասաց՝ տղերքը մնացել են շրջափակման մեջ, ի՞նչ անեմ, ինձ տրաքացնեմ, որ ծնողներից պրծնե՞մ:

Ես գնացել եմ Խոջալու, այնտեղից եմ որդուս զինգրքույկը գտել, ոչխարները երեխեքի զինգրքույկները հավաքել են: Տղաս 6-7 ամիս մնացել է Կապանի դիահերձարանում, թող մի հատ թուղթ գրեին, դնեին գրպանները, ո՞վ պիտի պատասխան տա»:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular