ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայտնաբերվել է զինծառայող Անդրանիկ Օհանյանի մարմինը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մարտի 8-ին հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Անդրանիկ Կարոյի Օհանյանի մարմինը: Ըստ ՔԿ-ի՝ նախնական տվյալներով զինծառայողի մարմինը գտել են ծառից կախված վիճակում։ Վերջին շրջանում բանակում սպանությունների և ինքնասպանությունների դեպքերն աճել են: Մոտ 10 օր պարբերականությամբ մեկ զինծառայողի մահվան մասին տեղեկություն է հայտնվում, որը կամ ինքնասպան է եղել, կամ սպանվել է ծառայակցի կողմից։ Բազմաթիվ զինծառայողների էլ մեղադրանք է առաջադրված, որոշ գործեր արդեն դատարանում են։ Այս վիճակագրությունը նկատել են նաև ադրբեջանական ԶԼ միջոցները։ Այսօր դրան անդրադարձել է «Հաքքին․ ազ» Ալիևների ընտանքին պատկանող լրատվականը։

Այստեղ խնդիրները խորքային են՝ իսկ ինչո՞ւ են աճում այդ դեպքերը, երբ բանակում ամեն բան կարգին է, սնունդը հիանալի է, նույնիսկ ելակ են տալիս և օր օրի թևակոխում ենք բարեփոխումների նոր փուլ։

Տրամաբանորեն խնդիրները գալիս են անհանդուրժողականությունից և անգործությունից։ Զինծառայողները բանակում ունեն ահռելի ազատ ժամանակ, որը վատնում են մինչ օրվա ավարտը։

 Հունվարի 19-ին Ազատ գյուղի կացարանում հրդեհի բռնկումից հետո զոհերի ծնողները պատմում էին, թե ոնց են իրենց միջոցներով իրենց որդիները վերանորոգել կացարանը։ Ստացվում է, որ ծառայության մեջ գտնվող զինվորը ժամանակ ունի, գնալու շինանյութ գնելու, կացարանն օրեր շարունակ վերանորոգելու, ջրային համակարգ անցկացնելու, կեսգիշերն անց սնունդ ընդունելու, իրավունք ունի հեռախոսով խոսելու։ Քուն հրամանից հետո ջուր բերելու և այլն։ Սա բոլոր դեպքերից միայն մեկն է, որը հայտնի դարձավ հասարակությանը։ Իհարկե, երբ չկան մինիմալ կեցության պայմաններ դրա մասին մտածում են զինծառայողները կամ նրանց ծնողները։ Ի դեպ ծնողները ևս ելումուտ են ունեցել Ազատ գյուղի կացարան, որը օրենքի խախտում է, դրա մասնակիցն  էլ սպայական անձնակազմն է։

Այս խառնաշփոթ իրավիճակը չէր լինի, եթե պաշտպանության ամենաբարձր օղակից միջև ստորինը լինեին իրենց տեղերում, համակարգված աշխատեին։ Տարօրինակ է, որ ծառայության ինչ-որ ժամի զինվորը հայտնվել է անտառում, ունեցել է ժամանակ նպաստավոր պայմաններ ստեղծելու և ինքնասպանություն գործելու համար։ Եթե ամբողջ օրվա գրաֆիկով զինվորը զբաղված լինի, հրամանատարն էլ կողքին, ապա նման դեպքերը կարելի է բացառել։ Եթե այդ դեպքերը գնալով աճում են, թերևս խոսում է այն մասին, որ բարեփոխում ասվածը հաջողված չէ։

Աննա Ավետիսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular