ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բարձրագույն դատական խորհուրդը գործընթաց սկսեց. դիմումներ բոլոր դատարաններին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ բարձրագույն դատական խորհուրդը պատրաստվում է մի նոր գործընթացի: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ այսօր ԲԴԽ-ն ծանուցումներ կուղարկի Հայաստանում գործող բոլոր դատարաններին՝ առաջարկելով ԲԴԽ դատավոր անդամի թեկնածուներ առաջարկել: ԲԴԽ մամուլի պատասխանատու Լիլիթ Շաբոյանի փոխանցմամբ՝ գրություններ ուղարկելը և առաջարկներ ներկայացնելն օրենսդրական պահանջ է և երբ լրանում է դատավորներից որևէ մեկի պաշտոնավարման ժամանակը, ապա պետք է նման առաջարկներ ուղարկել։ Այս պահին դեռ որևէ առաջարկ ներկայացված չէ, քանի որ դեռ չի լրացել նրանց պաշտոնավարման ժամանակը։ Մամուլում կար տեղեկություն, որ ապրիլի 9-ին լրանում է Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամներ Սերգեյ Չիչոյանի և Անի Մխիթարյանի պաշտոնավարման ժամկետները, ուստի նրանք կհեռանան ԲԴԽ-ից:

Շաբոյանի մեկնաբանմամբ՝ այո, նման գործընթաց սպասվում է և հիմա ամեն բան արվում է ըստ ընթացակարգի։ Գուցե օրենսդրության պահանջն է, բայց պրակտիկ առումով ԲԴԽ դատավոր անդամն այս տարբերակով, երբևէ չի ընտրվել։ Այստեղ կան տարբեր տեսանկյուններ՝ մի կողմից բոլորին առաջարկ ներկայացնելը դիտվում է, որպես ժողովրդավար, մյուս կողմից էլ ակնհայտ է, որ համակարգում աշխատակիցների ահռելի պակաս կա։ Իշխանությունը մի կողմից կարգապահական վարույթներով ազատվում է ոչ ցանկալի դատավորներից, մի կողմից որոշների համար ստեղծում են պայմաններ, որ սեփական դիմումի համաձայն հեռանան, մյուս կողմից էլ հավատարիմ և ենթարկվող կադրեր են փնտրում։ Ամեն շաբաթ մեկ դատավոր հեռացվում է կարգապահական վարույթի շրջանակներում և ընդամենը ծանրաբեռնվածության պատճառով ինչ-որ փաստաթղթեր չուղարկելու, ֆեյսբուքյան գրառման և այլն։ Պատճառներն արդեն խոսում են այն մասին, որ վարույթներն անցանկալի կադրերից ազատվելուն են միտված։

Պետք է դատավորների շրջանում գտնել կամակատարների, ովքեր հնազանդ կկատարեն իջեցված պատվերները, ավելորդ հարցեր չեն տա և նույնիսկ չեն էլ հիշի, որ դատական իշխանությունն անկախ է։

Աննա Ավետիսյան

 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular