ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լարվածության թուլացմանը կնպաստեր Երեւանի մասնակցությունը հանգուցալուծումների որոնմանը. Զախարովա

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ռուսաստանը ռազմատենչ հռետորաբանությունը հակաարդյունավետ է համարում հայ-ադրբեջանական հարաբերությունների և Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի համատեքստում։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Ցանկացած կողմից ռազմատենչ հռետորաբանությունը հակաարդյունավետ է: Դա չի նպաստում խաղաղության օրակարգի առաջխաղացմանը: Մենք ելնում ենք նրանից, որ Բաքուն և Երևանը պետք է խստորեն պահպանեն ամենաբարձր մակարդակով եռակողմ համաձայնագրերի բոլոր դրույթները, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղում անվտանգության ապահովման և Լաչինի միջանցքի օգտագործման վերաբերյալ»,- ասել է նա։

Մոսկվան նաև կարծում է, որ պաշտոնական Երևանի ակտիվ մասնակցությունը փոխընդունելի հանգուցալուծումների որոնմանը կնպաստի ներկայիս լարվածության թուլացմանը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular