ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մենք հավելյալ սպառնալիք ենք տեսնում խաղաղ գործընթացի համար Հարավային Կովկասում արևմտյան միջնորդության մեջ․ Զախարովա

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մենք բավականին հստակ ասացինք եւ հարկ համարեցինք բացատրել, որ դրանում (Հարավային Կովկասում արեւմտյան միջնորդության մեջ - խմբ.) չենք տեսնում ոչ թե հավելյալ արժեք, այլ դրանում տեսնում ենք հավելյալ սպառնալիք խաղաղ գործընթացին։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Համարում ենք, որ ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի հետապնդած նպատակները ուղղված են ոչ Հարավային Կովկասում նշվածին հասնելուն եւ ոչ էլ խաղաղությանն ու անվտանգությանը հասնելուն, այլ նրան, որ պարզապես ներխուժեն խաղաղ գործընթացի մեջ եւ մեծ հաշվով յուրացնեն մեր ձեռքբերումները, փորձեն հաստատ ոչ կառուցողական դեր խաղալ, այլ պարզապես ներկայության դեր։ Սա լավագույնն է, որ մենք տեսնում ենք այս հարցում, իսկ գուցե նաեւ՝ ապակառուցողական դեր:

Մենք մշտապես կոչ ենք անում ապավինել Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների պայմանավորվածություններին, որոնք որոշել են Բաքվի եւ Երեւանի միջեւ հարաբերությունների կարգավորման ճանապարհային քարտեզը»,- ընդգծել է նա։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular