ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանը ծաղրում է Նիկոլ Փաշինյանին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեկ ելույթ է ունեցել Բաքվի «Գլոբալ ֆորումի» բացմանը և լավ կյանք է խոստացել ղարաբաղցիներին, միևնույն ժամանակ Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները երեկ ժամը 17։50-ի սահմանում, տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղությամբ։ Պաշտպանության նախարարության փոխանցմամբ՝ հայկական կողմը կորուստներ չունի, ժամը 20-ի դրությամբ իրադրությունը առաջնագծում հարաբերականորեն կայուն է։ Երեկ ամբողջ օրը Ադրբեջանը Հայաստանին և Արցախին է մեղադրել հրադադարի ռեժիմի խախտման մեջ՝ հող նախապատրաստելով նոր սրում և հրադադարի խախտումների, իսկ Իլհամ Ալիևն այդ ընթացքում ելույթներ էր ունենում Բաքվում, հայտարարում, թե Ադրբեջանը հանդուրժողական, բազմադավան, բազմազգ երկիր է, որտեղ տարբեր կրոնի ներկայացուցիչներն ու էթնիկ խմբերն ապրում են խաղաղ ու արժանապատիվ, ուստի համոզված են, որ Ադրբեջանի՝ ղարաբաղյան շրջանում ապրող հայերի կյանքը շատ ավելի լավը կլինի, քան օկուպացիայի ժամանակ, ծաղրել է Ալիևը՝ վստահեցնելով, որ Հայաստանի հետ խաղաղության հասնելու խոչընդոտներ չկան։

Ադրբեջանի նախագահի այս լկտիացումը տեղի է ունենում Հայաստանի և Արցախի կողմից հակազդման որևէ փորձի բացակայության պայմաններում, միայն Նիկոլ Փաշինյանն է երեկ կառավարության նիստում դժգոհել Ադրբեջանի վարքից՝ նշելով, թե ահաբեկչական գործողություններով Ադրբեջանը ցանկանում է վիժեցնել Արցախի ներկայացուցիչների հետ հետագա բանակցություններն ու նոր սադրանքի համար անհրաժեշտ խումբ ստեղծել։ Թե ի՞նչ բանակցությունների մասին է խոսքը ներկայացուցիչների հետ, բոլորս գիտենք, ընդամենը Լաչինի ճանապարհը բացելու և գազի և էլեկտրաէներգիայի ներմուծումը թույլատրելու հնարավորության մասին է, ինչը սակայն թե՛ Բաքուն և թե՛ Հայաստանի գործող իշխանությունները փորձում են ներկայացնել որպես բանակցություններ։

Մինչ Արցախից հայտնում են, թե բանակցությունները կարող են լինել ուժի չկիրառման և սպառնալիքի բացակայության պայմաններում հավասար կողմերի միջև, փաշինյանական իշխանությունը որևէ կերպ չի փորձում հակազդել Ադրբեջանի սադրանքներին, ավելին Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, ռազմական փորձագետ Տիգրան Աբրահամյանի գնահատմամբ՝ Ադրբեջանն Արցախի առաջ ինտեգրման կամ պարզ ասած ադրբեջանացման պահանջ է դրել, իսկ Հայաստանի իշխանությունը գիտակցաբար իրավիճակը բերել հասցրել է մի կետի, որտեղ ընտրությունը ադրբեջանացման և պատերազմի միջև է։ «Ադրբեջանն այսքան լկտիացել և շանտաժի առարկայական սպառնալիքի է վերածել, որովհետև նախ Արցախի ադրբեջանացմանը կողմ է ՀՀ իշխանությունը, ավելին, դրան հասնելու համար նույնիսկ ճնշում է գործադրում Արցախի նկատմամբ, իսկ մեր տարածաշրջանի ազդեցիկ ուժերը պայթյունը կասեցնելու լուրջ ջանքեր չեն գործադրում,- փաստում է պատգամավորը։
 
Ռոբերտ Սահակյան
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular