ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բայրամովն ու ԱՄՆ Պետդեպարտամենտի գլխավոր խորհրդականը քննարկել են դեպի Նախիջեւան «անարգել անցումը»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է Կովկասյան բանակցությունների գծով ԱՄՆ Պետդեպարտամենտի գլխավոր խորհրդական Լուի Բոնոյի հետ։ Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, հանդիպման ընթացքում քննարկվել է ադրբեջանա-հայկական խաղաղ համաձայնագրի բանակցային գործընթացի ընթացիկ իրավիճակը, արծարծվել են Մյունխենի անվտանգության, հաղորդակցության համաժողովի ընթացքում առաջնորդների հանդիպումից բխող հարցեր, որոնք «կապահովեն անարգել անցումը» դեպի Նախիջեւան, եւ սահմանազատման գործընթացի ներկայիս իրավիճակն ու հեռանկարները: 

Հիշեցնենք, որ «անարգել անցում» ասելով Բաքվում նկատի ունեն այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը»։   

Այնուհետեւ Բայրամովը սկսել է բողոքել Հայաստանից։ «Ջեյհուն Բայրամովը Լուի Բոնոյին հայտնել է, որ Հայաստանը չի կատարում իր պարտավորությունները եռակողմ հայտարարության շրջանակում, իր ուժերն ամբողջությամբ դուրս չի բերում Ադրբեջանի տարածքներից, շարունակում է պարբերաբար ռազմական սադրանքներ իրականացնել: Նախարարը զրուցակցին տեղեկացրել է նաեւ հայկական ծագում ունեցող բնակիչների վերաինտեգրման հարցում Ադրբեջանի տեսլականի մասին»,-մեջբերում են ԶԼՄ-ները։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular