ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մի կողմից Ալիևը հայտարարում է, որ պատրաստ է խոսել ԼՂ հայերի հետ, մյուս կողմից՝ հարձակվում նրանց վրա. Մարուքյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը թվիթերյան իր Էջում անդրադարձել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից մարտի 10-ին Արցախի շփման գծում հրադադարի ռեժիմի խախտմանը․ 

«Ադրբեջանը խախտել է հրադադարի ռեժիմը Լեռնային Ղարաբաղում: Մի կողմից Ալիևը շարունակում է հայտարարել, որ իրենք պատրաստ են խոսել Լեռնային Ղարաբաղի հայերի հետ, այնտեղ ծնվածների հետ, մյուս կողմից նրանք հարձակվում են այն մարդկանց վրա, ովքեր ծնվել և խաղաղ ապրում են Լեռնային Ղարաբաղում։ Հիմա աշխարհը գիտի, թե ինչ նկատի ունի Ալիևը»,-  գրել է Մարուքյանը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular