ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ամերիկացի համանախագահի հանկարծակի վերադարձը Բաքու. Ի՞նչ է կատարվում բանակցային գործընթացում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱՄՆ պետքարտուղարության գլխավոր խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Լուիս Բոնոն՝ Բաքու-Երևան այցերից հետո երեկ հանկարծակի վերադարձել է Ադրբեջան և հանդիպել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել է ադրբեջանահայկական խաղաղ համաձայնագրի բանակցային գործընթացի ընթացիկ վիճակը, արծածվել են Մյունխենի անվտանգության հաղորդակցության համաժողովի ընթացքում առաջնորդների հանդիպումից բխող հարցեր, որոնք կապահովեն «անարգել անցումը» դեպի Նախիջևան և սահմանազատման գործընթացի ներկայիս իրավիճակն ու հեռանկարները։

Նշենք, որ «անարգել անցում» ասելով՝ Բաքվում նկատի ունեն այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը», ինչին Հայաստանը բազմիցս հայտարարել է, որ դեմ է և որևէ միջանցքային տրամաբանության չի ենթարկվելու, ավելին, եռակողմ հայտարարության մեջ էլ միջանցքի մասին որևէ արձանագրում չկա, այդ փաստը նույնիսկ արձանագրել էր ինքը՝ Իլհամ Ալիևը։ Խնդիրը սակայն այն է, որ ամերիկացի համանախագահի նման ակտիվացումն ու հանկարծակի վերադարձը Բաքու լիովին տեղավորվում է իրավիճակը հանգուցալուծելու Արևմուտքի բուռն ցանկությունների հետ։

Ըստ էության, Արևմուտքը արագացնում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման իր ադրբեջնամետ ծրագրի իրականացման ընթացքը՝ փորձելով դուրս մղել Ռուսաստանին, փորձում է փաթեթային ամբողջական տարբերակով լուծել խնդիրը, ուստի և Հայաստան ժամանած համանախագահը չափազանց կտրուկ քայլեր է կատարում։

Չի բացառվում, որ փաշինյանական վարչախումբը նրա միջոցով ինչ-որ ուղերձներ է փոխանցել Ադրբեջանին։ Ամեն դեպքում Ադրբեջանի արտգործնախարարի հետ հանդիպումից հետո Ադրբեջանը ոչ միայն կրկին խախտել էր հրադադարը , այլև երեկ նաև ամբողջությամբ դադարեցրել Արցախի գազամատակարարումը, ինչը վկայում է, որ Ադրբեջանը ևս կոշտ է տրամադրված և վճռականորեն, սեփական շահերն է առաջ մղում։ Թե ի՞նչ է անում Հայաստանի իշխանությունը, բոլորի համար էլ պարզ է։

Արուսիկ Ավետիքյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular