ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իշխող թիմում իրար են գզում. Ավինյանի և Պապիկյանի թիմերի միջև լուրջ պառակտում է

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում ծայրահեղ սրվել են երկու կլանների՝ Տիգրան Ավինյանի և Սուրեն Պապիկյանի կողմնակիցների հարաբերությունները։

Երևանի փոխքաղաքապետի վերջին շրջանի գործողությունները, քարոզչական ակտիվությունը և իշխանական լծակներ ձեռքբերելուն ուղղված քայլերը նյարդայնացնում են ոչ միայն Սուրեն Պապիկյանին, այլև բազմաթիվ կուսակիցների, որոնք նախկին փոխվարչապետին ազդեցիկ մրցակից են համարում։

Ըստ էության, թե Ավինյանը, թե՛ Պապիկյանը լուրջ ախորժակ ունեն Փաշինյանի «իրավահաջորդ» դառնալու, իշխանության մեջ ավելի մեծ լծակներ ձեռք գցելու համար։

Այժմ էլ պայքարը ընթանում է Երևանի քաղաքապետի պաշտոնի համար։ Գաղտնիք չէ, որ Սուրեն Պապիկյանին ցանկանում են ազատել պաշտպանության նախարարի պաշտոնից, որտեղ նա լուրջ բարեփոխում անելու անընդունակ է։ Պապիկյանը գիտակցում է, որ իրեն երկար չի հաջողվելու մնալ պաշտպանության գերատեսչության ղեկավարի պաշտոնում, իսկ այդ պաշտոնից հետո միակ մխիթարությունը կարող է լինել Երևանի քաղաքապետի պաշտոնը։

Ուստի և նա ու իր կողմնակիցները բոլոր ջանքերը գործադրում են Տիգրան Ավինյանի դեմ տեղեկատվական արտահոսքեր կազմակերպելու, նրան Նիկոլ Փաշինյանի և կուսակցության վարչության աչքում գցելու համար։ Պաշտպանության գործող նախարարը նաև իր աղբյուրներով տեղեկություններ է տարածում, թե Տիգրան Ավինյանը չունի բավարար վարկանիշ և հեղինակություն Երևանի քաղաքապետի ընտրություններում հաղթանակ տանելու համար։

Ավինյանն ու յուր կլանն էլ, բնականաբար, ձեռքերը ծալած չեն նստել, և կուսակցության ներսում իսկական կենաց-մահու պայքար է ընթանում։ Ի դեպ, եթե սկզբնական փուլում Նիկոլ Փաշինյանը փորձում էր բալանս պահել, ապա, մեր աղբյուրի փոխանցմամբ, այժմ ինքն է փորձում խաղից հանել Տիգրան Ավինյանին, Սուրեն Պապիկյանին քաղաքապետարան գործուղելու համար։ Դրանից հետո նա խորը շունչ կարող է քաշել և մեկ այլ անձի նշանակել պաշտպանության նախարար։

Կարինե Նալբանդյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular