ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՌԴ և ՀՀ քաղաքական իրավիճակը երբևէ այսքան լարված չի եղել

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանը ՀԱՊԿ-ին ներկայացրել է առաջարկ գլխավոր քարտուղարի տեղակալի քվոտայից հրաժարվելու վերաբերյալ։

Տեղեկությունը հաստատել է ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը։ ՀԱՊԿ քարտուղարի 3 տեղակալների պաշտոնը ռոտացիոն է:


Սա քաղաքական լուրջ քայլ է, որ արտահայտում է ՀՀ-ի ՀԱՊԿ քաղաքական գծի վերաբերյալ  վերաբերմունքը: Այդ կերպ իջեցնում է կազմակերպության հետ հարաբերությունների քաղաքական մակարդակը: Բանն այն է նաև, որ ՀՀ իշխանությունը նեղացած է ՀԱՊԿ-ից, այսինքն՝ Ռուսաստանի Դաշնությունից: Փաշինյանը գտնում է, որ ՌԴ-ն ի դեմս Վլադիմիր Պուտինի, չի անում այն քայլերը, որի ակնկալիքն ունի ՀՀ իշխանությունը:

Փաշինյանը դժգոհ է Պուտինի վարած ՀԱՊԿ քաղաքականությունից և ՌԴ խաղաղապահների առաքելությունից Արցախում: Սրա մասին մեկ անգամ չէ, որ իշխանությունը բարձրաձայնել է: ՌԴ և ՀՀ քաղաքական իրավիճակը երբևէ այսքան լարված չի եղել, ինչ հիմա է: Իհարկե պետք է ընդունել, որ Ռուսաստանն, իրապես չի կատարում իր առջև դրված պատավորությունները: ՀԱՊԿ-ը նշում է, որ պատրաստ է առաքելություն ուղարկել, բայց իր համար հստակ չեն ՀՀ սահմանները, ՌԴ խաղաղպահներն Արցախում առնվազն թերի են կատարում իրենց առջև դրված պարտականությունները և այլն: Իհարկե այս գործողություններին նախորդել են ՀՀ իշխանության բացասական քայլերը: Այս քայլով ՀՀ-ն ՀԱՊԿ-ից տարանջատվելու գործընթաց է սկսում:

Երկու կողմերի դիրքորոշումներն էլ, փոխադարձ նեղացվածությունն էլ ավելի շատ վնասելու է ՀՀ-ին: ՀԱՊԿ-ը հարթակ է և աշխարահաքաղաքական այս իրավիճակում, եթե կա ինչ-որ հարթակ, որը կարելի է օգտագործել, թեկուզ ամենաչնչին օղակում, ապա այն արգելափակելը, առնվազն շատ լուրջ պատճառներ և հենք պետք է ունենա: 

Աննա Ավետիսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular